▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազության 10 տարիների աշխատանքն ապարդյուն ու ձախողված տարիներ են եղել

ԱԺ-ում այսօր Գլխավոր դատախազության հաշվետվության ներկայացման քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ելույթում խոսեց իրենց խմբակցության անցկացրած խորհրդարանական լսումներին, որոնք վերաբերել են մարտի մեկի իրադարձություններին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Արդյունքում, պարզ է դառնում, որ Գլխավոր դատախազության` անցած 10 տարիների աշխատանքն ապարդյուն ու ձախողված տարիներ են եղել։ Կրակելու հրաման տվողներից առաջինը եղել է Ռոբերտ Քոչարյանը, սակայն դատախազությունը հրաժարվում է նրան հարցաքննել։ Զիբիլիքսի բացահայտման հետ կապված մի մեծ փաթեթ ենք տվել` պատրաստի ապացույցներով, սակայն նախաքննության մարմինը մերժել է, կարճել է գործը։ Դուք պետք է հեռանաք ու պետք է ճանապարհ բացեք իրավական ՀՀ կայացման համար ու, ի վերջո, այդ հանցագործությունները պետք է բացահայտվեն»։

 

 

 

 

 

 

 

 

 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց. «Իմ պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն այնպիսի բացահայտումներ են եղել, որոնք անհամեստություն չլինի, սակայն աննախադեպ են եղել։ Ես չեմ ասում, որ դրանք բավարար են, ուղղակի ոգեշնչում են` առաջ շարժվելու։ Իսկ դա եղել է բազում անքուն գիշերներ անցկացնելու, սպառնալիքներով լի զանգեր ստանալու, պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք։ Ուզում եմ պատասխանել տիկին Նազարյանի դիտարկմանը` համեստորեն արձագանքելով` ես Սահմանադրությամբ եմ ստանձնել իմ պաշտոնը, իսկ ինձ պաշտոնից հեռացնելու մեխանիզմները հստակ են։ Ինչ վերաբերում է իմ մասնագիտական բառապաշարին, որ այն հասկանալի չէ, ապա խորհուրդ կտամ ավելի շատ շփվել այդ ոլորտի նյութերին ու հասկանալի կլինի»:

Կարդացեք նաև` Գյուղացուն 5 ծառ կտրելու համար դատում եք, բայց պաշտոնյային անտառից ֆուռով դուրս գալու համար՝ ոչ

Ուշ ընկալողը դուք եք. Վահրամ Բաղդասարյանն ու Նաիրա Զոհրաբյանը վիճեցին

Ձեր դատախազ լինելու ժամանակ կալանավայրում տառապում էին, հիմա նոր ջիգյար եք կերել. Սասուն Միքայելյանը՝ Կոստանյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին