armtimes.com-ը գրում է. Ռոբերտ Քոչարյանը մինչեւ հուլիսի 25-ը ՀՀ հատուկ քննչական ծառայություն չի ներկայանա եւ չի հարցաքննվի: Բանն այն է, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով դեռ որպես վկա հարցաքննվելու:
Մեր հարցմանն ի պատասխան ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանի իրավական թիմի ղեկավար ներկայացած Սարգիս Գրիգորյանը ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ ծանուցումը պատշաճ կարգով ստացել են, բայց միաժամանակ նշել, որ Քոչարյանը գտնվում է Եվրոպայում եւ մինչեւ հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ: Թե ինչ քայլեր է ձեռնարկելու ՀՔԾ-ն այս իրավիճակում մեզ ճշտել չհաջողվեց:
Օրեր առաջ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը՝ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգը տապալելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հետախուզում հայտարարվել: Մեր զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Միքայել Հարությունյանը լքել է երկիրը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու մասին հարցին պատասխանել էր իր վերջին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՝ նշելով , որ չի կարող ձևակերպել խնդիր, որ ինչ որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում, բայց հստակ ձևակերպումէ խնդիր, որ բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ ներքաշված են եղել՝ նրանք պետք է ճաղերի հետևում հայտնվեն:
Կարդացեք նաև՝ Մարտի մեկի թիվ մեկ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է. Տիգրան Պասկևիչյան