▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի տեսակ լռություն է, որը վտանգավոր է թվում

Webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն, «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

 

ՄԻ ՏԵՍԱԿ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԾԵՍ...

Կարծում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները շատ վտանգավոր բնույթ են ստանում և Հայաստանի վարչապետն իր հեղինակությամբ անպայման պետք է խորքային արձագանքի այդ իրադարձություններին:

Համոզված եմ, որ այդ արձագանքը ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես միջամտություն եկեղեցու գործերին՝ նկատի ունենալով պետության և եկեղեցու անջատ լինելու հանգամանքը: Մանավանդ, որ իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ մենք, կարծես թե, գործունենք ոչ թե ներեկեղեցական, այլ ազգային անվտանգության խնդիրների հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի վերջո, վարչապետը դեռևս ապրիլյան լարված օրերին հանդիպում ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և քննարկեց «երկրում ստեղծված լարված իրավիճակը և լուծման ուղիները»: Ի վերջո, վարչապետը պաշտոնավարման օրերին արդեն քանիցս հանդիպել է թե Վեհափառ Հայրապետի, թե հայ եկեղեցու հոգևորականների հետ և քննարկել եկեղեցի-պետություն հարաբերությունները և որևէ մեկն այդ հանդիպումները չի դիտարկել որպես միջամտություն եկեղեցու գործերին:

 

 

 

 

 

 

 

 

 

Կարծում եմ, որ Արամ Առաջին Կաթողիկոսը նույնպես պետք է արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: Նա բազմիցս խոսել է հայաստանյան իրադարձությունների, այդ թվում և ներքաղաքական իրադարձությունների մասին և չեմ կարծում, թե որևէ մեկը նրա անդրադարձը կարող է դիտարկել որպես միջամտություն:

Կարծում եմ, որ իրադարձություններին պետք է արձագանքեն նաև ազգային անվտանգության խորհուրդը և Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներով զբաղվող գերատեսչությունը՝ եթե իհարկե համոզված են, որ արդեն տևական ժամանակ տարակուսելի անձանց մասնակցությամբ ընթացող իրադարձություններում կան մարտահրավերներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մի տեսակ լռություն է, որը վտանգավոր է թվում:

Վեհափառ Հայրապետի նկատմամբ ունեցած յուրաքանչյուրի վերաբերմունքը, վստահ եմ, չի կարող վեր լինել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքից:

«Սկանդալը» գուցե լավ բան է, բայց...ֆեյսբուքի համար և ոչ ավելին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին