▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ոլորտում պետք է գնալ «դուխով» փոփոխությունների. եկամտահարկը նվազեցնելու ՀՀԿ-ականների առաջարկը չանցավ

 

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների՝ եկամտահարկի դրույքաչափերը՝ մինչև 500 հազար դրամի դեպքում՝ 20 տոկոս, 500 հազարից ավելի դեպքում 25 տոկոս նվազեցնելու նախագծին:

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է եկամտահարկի դրույքաչափերի նման փոփոխություններին, սակայն դա պետք է լինի ամբողջական հարկային փաթեթի շրջանակներում:

 

 

 

 

 

 

 

«Խոսքը վերաբերում է նրան, որ մենք գնում ենք այն ճանապարհով, որ ուղղակի հարկերի դրույքաչափերը վերանայելու եղանակով հնարավորություն ստեղծվի, որ այդ միջոցներն ուղղվեն տնտեսության զարգացմանը: Այս դեպքում ևս պետք է հավասարակշռված մոտեցում ունենանք, քանի որ դրա արդյունքում տեղի է ունենալու հարկային մուտքերի որոշակի նվազում: Մոտավորապես, դա կազմում է 45-47 մլրդ դրամ: Այսպիսի փոփոխությունը պետք է ուղեկցվի այդ միջոցների փոխհատուցման որևէ ծրագրով: Տպավորություն կար, որ դա հնարավոր է իրականացնել վարչարարության միջոցով, բայց միայն դրանով խնդիրը չի կարող լուծվել: Մենք առաջարկում ենք հեղինակներին ձեռնպահ մնալ այս փոփոխությունից, բայց մենք օրակարգում ենք պահում խնդիրը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Դիլիջանում քննարկման ժամանակ որոշել են, որ այս ոլորտում պետք է գնալ «դուխով» փոփոխությունների: «Մենք ճիշտ եզրահանգման ենք եկել, որ ոչ թե գնանք հարկային օրենսգրքի հատվածական փոփոխությունների, այլ որոշակի դադար վերցնենք, լուրջ հետազոտական աշխատանք կատարենք եւ ամբողջական փոփոխությունների գնանք: Պետք է ինտենիսիվացնենք աշխատանքը, որ ժամկետները հետաձգելու կարիք չունենանք: Սեպտեմբերին պետք է փաթեթը արդեն ԱԺ ներկայացնենք: Գործարար դաշտը անհամբերությամբ սպասում է այս որոշումներին»,-ընդգծեց Փաշինյանը:

Կարդացեք նաև` Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են նվիրել. Նիկոլ Փաշինյանը կատակեց

Ինչո՞ւ հավաքագրված 20 մլրդ դրամը պետբյուջեում արտացոլված չէ. ՊԵԿ նախագահը պարզաբանում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին