▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ հավաքագրված 20 մլրդ դրամը պետբյուջեում արտացոլված չէ. ՊԵԿ նախագահը պարզաբանում է

 

Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ. այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ նման արդյունքի են հասել երկու ամսում, ինչը կարևոր ցուցանիշ է:

«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակենք: Մամուլում հրապարակումներ կան, որ բյուջեում այս վերականգնված թիվը չի արտահայտվում, այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Հիմա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կներկայացնի, թե ինչու այս պահի դրությամբ սա բյուջեում չի արտահայտվում»,- ասաց վարչապետը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ օր օրի այդ գումարի չափը փոխվում է, և այս պահի դրությամբ՝ 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է այդ գումարը:

«Մենք կարող ենք այդ գումարը բաժանել 3 մասի՝ 800 միլիոնը մուտքագրվել է բյուջե, 12.7 մլրդ առաջադրվել է գանձման պետբյուջե, իսկ 7 մլրդ գումարն էլ նախնական հաշվարկներ են, որոնք դեռ փոփոխման են ենթակա»,- ասաց Անանյանը:

Փաշինյանն էլ հավելեց, որ, ստացվում է՝ չվճարված հարկն ընկերության ներկայացուցիչները մուտք են արել իրենց իսկ ընկերության հաշվին, որը կալանքի տակ է, այսինքն՝ գտնվում է ԱԱԾ-ի հսկողության ներքո:

Կարդացեք նաև` Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են նվիրել. Նիկոլ Փաշինյանը կատակեց

Այս ոլորտում պետք է գնալ «դուխով» փոփոխությունների. եկամտահարկը նվազեցնելու ՀՀԿ-ականների առաջարկը չանցավ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին