▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են նվիրել. Նիկոլ Փաշինյանը կատակեց

 

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այն գրքերի ցանկը, որ նվիրել է «Անտարես» հրատարակչությունը: Գրքերի ցանկում են Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», «Ապուշների ուղևորությունը», Վահրամ Մարտիրոսյանի՝ «Սերը Մոսկվայում», Գրիգի «Հիսուսի կատուն»  և այլ գրքեր:

«Այս ակցիան նպատակ ունի խթանել ընթերցանությունը Հայաստանում, հատկապես կառավարության անդամների շրջանում: Այլ հրատարակչություններ նույնպես, եթե ցանկանում են այսպիսի գործընթաց ունենալ, մենք հաճույքով նրանցից էլ նվերներ կընդունենք և նրանց անունը կբարձրաձայնենք, որպեսզի գրահրատարակչությանը եւ ընթերցանության աջակցենք: Իհարկե, ավելի լավ կլինի, եթե դրան աջակցելու քաղաքականություն ունենանք: Ուզում եմ հավաստիացնել, որ ի հեճուկս տարածված կարծիքի, Հայաստանում այսօր էլ ստեղծվում են արժեքավոր գործեր, որոնց ընթերցումը շատ բան կտա բոլորիս: Հույս ունեմ, որ մեր աշխատանքը կարող ենք կազմակերպել այնպես, որ գեղարվեստական գրականության ընթերցանությանն էլ բավարար ժամանակ տրամադրենք»,- ընդգծեց Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը խորհուրդ տվեց ծնունդ գնալիս իրար գրքեր նվիրել, իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կոչ արեց ոչ միայն նվիրել, այլ նաև կարդալ այդ գրքերը: Քանի որ նախարարները տարբեր գրքեր են ստացել, նա առաջարկեց կարդալուց հետո միմյանց փոխանցել, իսկ վարչապետն ասաց՝ լավ կլինի, որ ամեն նախարար կարդա և ստորագրի:



«Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են նվիրել»,-ասաց նա և նշեց, որ այս ցանկից բավականին բան կարդացել է արդեն:

Կարդացեք նաև` Ինչո՞ւ հավաքագրված 20 մլրդ դրամը պետբյուջեում արտացոլված չէ. ՊԵԿ նախագահը պարզաբանում է

Այս ոլորտում պետք է գնալ «դուխով» փոփոխությունների. եկամտահարկը նվազեցնելու ՀՀԿ-ականների առաջարկը չանցավ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին