ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերի հարցերին: Ավելի վաղ նա խոստացել էր պատասխանել այն 15 հարցերին, որոնք ամենից շատ լայքեր կհավաքեն:
Առաջին հարցը հայկական ֆուտբոլի մասին էր, որի շուրջ խոսելիս վարչապետը նշեց, որ Հայաստանը հսկայական ֆուտբոլային պոտենցիալ ունի:
Երկրորդ հարցը աշխատանքի ընդունման կարգի մասին էր, երբ գործատուները աշխատանքի ընդունման առաջին պահանջը նշում են աշխատանքային պարտադիր փորձ ունենալը, որը ոչ միշտ է հնարավոր, որ հաճախ աշխատանքի են հրավիրում մինչև 30-35 տարեկան անձանց:
«Աշխատանքի շուկայում պահանջներն անընդհատ մեծանում են, այլ խնդիր է, թե պետական համակարգում արդյոք ամենաարժանիներն են ստանում աշխատանք, թե ոչ:Կա այդ խնդիրը, և՛ դա, և՛ գործազրկությունը մի գործողությամբ հնարավոր չի լուծել, մի քանի շթղայական գործողություններ պիտի լինեն: Պետական մակարդակով կադրային բանկ ստեղծելու նպատակ կա, որտեղ աշխարհի յուրաքանչյուր ծայրերից յուրաքանչյուր քաղաքացի, ով հայերենի է տիրապետում, կարող է իր հավակնությունները ներկայացնել այդ հարթակին, իսկ նա էլ կֆիլտրի ու կփորձի կառավարությանը ներկայացնել լավագույններին:
Կան մարդիկ, ովքեր ասում են, որ 1-2 ամիս կանցնի և կմոռանան՝ ինչի մասին էր այս ամենը, ինչի համար, կսկսեն փող աշխատել, կոռուպցիոն սխեմաներ կլինեն: Պետական համակարգում էլ կան մարդիկ, ովքեր հույսեր չեն ներշնչում, և մենք պետք է հնարավորինս արագ կադրային հեղափոխության համար հստակ կադրային բանկ ունենանք և կարողանանք մեկ օրում այդ հեղափոխությունն անցկացնել»:
Կարդացեք նաև՝ Վարչապետը հանդիպել է Ռոբերտ Աբաջյանի հորը, նրանք չեն արտագաղթել արտերկիր
Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել. Փաշինյան
Մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են. Փաշինյանը հիշեցրեց ՀՖՖ-ում ընտրությունների մասին