ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է իրականացվում: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Սա այն է, ինչ կոչվում է վենդետա, սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի:
Վստահ եմ, որ հասկանում եք, թե ինչու է մեղավոր նշանակվել հենց Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագությամբ տեղի ունեցավ այս գործընթացը, որը , ի դեպ կապ չունի մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։ Նրանմեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ 2008 թ. նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների մամուլի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ
Ուղիղ միացումը՝ Ազատություն ռադիոկայանի
Կարդացեք նաև՝ Սա պատվեր է, կարծում եմ՝ մեղավորները գտնվում են դատախազությունում, ՀՔԾ-ում. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Հարցաքննության գալուց առաջ Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներին ասել է՝ «գնում է նստելու»
Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ
Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռոբերտ Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում
37 թիվն է դառնում, աբսալյուտնո շինծու մեղադրանք. Քոչարյանը` իրեն ներկայացված մեղադրանքի մասին
Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը
Վոինը՝ խաբված. Իրավապահները Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել