▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև հիմա Հայաստանում թալանել ու հարստացել են սերմացու գողացող մկան պես. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ շարունակվում է: Երեկ մարզ այցելած վարչապետն այսօր առաջին հանդիպումը սկսել է Իջևան քաղաքից:

«ՀՀ-ում հաստատված է եղել իշխանություն, որ մարդիկ լինեն աղքատ, ինչո՞ւ, որպեսզի ընտրությունների ժամանակ գան, 5000 դրամը բաժանեն, և էդ մարդկանց կարողանան ստիպեն՝ իրենց օգտին քվեարկել:

Եթե չքվեարկեք՝ աղքատության նպաստից կզրկվեք... ՀՀ-ում այսօր հաստատված իշխանությունը ոչ թե մարդկանց օգնելու է, որ լինեն աղքատ, այլ օգնելու է, որ չլինեն աղքատ, քաջալերելու է, որ մարդիկ աշխատեն»,- նշել է Փաշինյանը:

«Կոչ եմ անում՝ մի նստեք պարապ, գնացեք խոշոր եղջերավոր անասուններ պահեք, որովհետև չենք ուզում մնաք աղքատ, որ ընտրությունների ժամանակ գանք, ասենք՝ մեր օգտին քվեարկեք, թե չէ նպաստը կկտրենք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուզում ենք ընտրությունների ժամանակ դուք գաք ու խոսեք տնտեսության մասին»,- հավելել է նա:

Փաշինյանի խոսքով՝ մեր հերոսները պետք է լինեն ոչ թե նրանք, ովքեր իշխանության համար ընտրություն են կեղծում, այլ՝ ովքեր իրենց քրտինքով արդյունք են ստեղծում: «Մինչև հիմա ՀՀ-ում թալանել ու հարստացել են, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր ասում, սերմացու գողացող մկան պես»,- ընդգծել է վարչապետը:

Կարդացեք նաև՝ Մտածում էի, որ ղեկավարները պետք է լինեն գոհ ու երջանիկ և ոչ մի խնդիր չպետք է ունենան.Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանում

«Էն գառն իրար հետ ենք կերե՞լ». Նիկոլ Փաշինյանի կատակը

Ես պանիր շատ եմ սիրում, գիտե՞ք չէ. Նիկոլ Փաշինյան

«Դուք էլ սկզբից պիվեն խմեք». Նիկոլ Փաշինյանի կատակը

«Փայ մտնելու», «գործ սարքելու», «խլելու» Հայաստանն այլևս չկա...Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերին

Հուսահատությունը մոռացեք, միասին աշխատում ենք. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց այգեհովիտցիներին

Հիմա էլ ոչ ոք իրանց չի ասի՝ աչքիդ վերևն ունք կա...Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին