▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջակցում ենք խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ կազմակերպելու վարչապետի նախաձեռնությանը. Մարուքյան

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք աջակցում են խորհրդարանը ցրելու և արտահերթ ԱԺ ընտրություններ կազմակերպելու վարչապետի նախաձեռնությանը:

 

 

 

 

 

 

 

 

Դիտարկմանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում իրենց դաշինքը շատ քիչ ձայն հավաքեց, դա իրենց չի՞ մտահոգում, Մարուքյանը պատասխանեց. «Երեւանի ընտրությունները այլ տրամադրությունների տակ են անցել: Կոնկրետ խորհրդարանը ցրելու մանդատի հարց է դրվել, որ եթե մարդիկ ցանկանում են՝ խորհրդարանը ցրվի, փող ձայն տան «Իմ քայլը» դաշինքին: Այսինքն, մեծ հաշվով չի եղել Երեւանի քաղաքապետի թեկնածուների մրցակցություն: Խորհրդարանի ընտրություններում այլեւս նման օրակարգ չի լինի, որովհետեւ ընտրությունները կազմակերպված կլինեն»:

Անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետներին, «Ելք»-ի պատգամավորն ասաց, որ երբ էլ լինեն ընտրությունները, իրենք պատրաստ են. «Մենք նոր ենք դուրս եկել քարոզարշավից եւ պատրաստ ենք ընտրությունների, բայց կան նաեւ այլ ուժեր: Դրա համար վարչապետը բանակցություններ կանցկացնի քաղաքական ուժերի հետ, որի արդյունքում կգան կոնսենսուսի:Քաղաքական կայունության խնդիր կա, որը կարող է լինել ընտրություններից հետո, որ իշխող ուժը քաղաքական հենարան ունենա խորհրդարանում»:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե էյֆորիան պետք է անցնի, նոր ընտրություններ կազմակերպվեն, նա ընդգծեց. «Ես չեմ կարծում, որ էյֆորիան անցել է եւ չեմ կարծում, որ կանցնի 1 կամ երկու տարի հետո»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին