▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սկանդալից մինչև սառը ցնցուղ

Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել վրացի գործընկեր Մամուկա Բախտաձեի հետ

Մնացել եմ այստեղ ու արժեր այդ անել. Պարապլանի օդաչու Իվան Նեկրասովի «Կտոր Մը Հայաստան»-ը

Արմուշը՝ Հայաստանում չապրելու որոշման, հոր կորստի, հանուն կնոջ տունը վաճառելու ցանկության մասին և ոչ միայն

Սերժ Սարգսյանը երկար տարիներ իշխանությունը պահել է պրոֆեսիոնալների ներգրավելով. Փաշինյան



2018-10-22 12:50:51

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում   ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  ինքն ուրախ է, որ Հանրապետականի համար ընդդիմադիր գործունեության իդեալն իր կերպարն է.

«Ես ուրախ եմ, որ Հանրապետականի համար ընդդիմադիր գործունեության իդեալն իմ կերպարն է, որին նրանք ուզում են նմանվել, սա հումոր, իհարկե։ Բայց էդ տրամաբանությունից պետք է դուրս գանք, որ գործող վարչապետն ու Կառավարությունը փորձ են անում որոշել, ով անցնի, ով չանցնի։ Ի վերջո, պետք է սովորենք նրան, որ քաղաքացիներն են այն սուբյեկտը, որ պատասխանեն այդ հարցերին իրենց քվեարկությամբ»,– ընդգծեց նա։

 

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե հնարավոր համարում է  նախկին իշխանությունների շարքերից կրկին համալրում լինի իրենց շարքերում Փաշինյանն ասաց. «Գիտեք, ցուցակում հնարավոր է լինեն անձինք, ովքեր եղել են, օրինակ հիմա Ֆելիքս Ցոլակյանը նախարար է նշանակվել, հնարավոր է, բայց էլի եմ ասում, ես հույս ունեմ, որ այս պրոցեսը, էն ինչ–որ մենք անում ենք, ընդ որում մեծ հավանականությամբ չենք անում իդեալական, բայց շատ կարեւոր է, որ մենք կարողանանք իսկապես համախմբել, կոնսոլիդացիա իրականացնել եւ փորձ անել՝ պրոֆեսիոնալ մարդկանց ճանապարհը չփակել։

 

 

 

 

 

 

 

 

Եկեք հիմա նայենք՝ Սերժ Սարգսյանն ինչպես է երկար տարիներ պահպանել իշխանությունը՝ հիմնականում պրոֆեսիոնալների ներգրավվելով, ընդ որում ներգրավվելիս հո չեն ասել՝ եկեք գնանք, երկիւրը թալանենք, ասել են՝ հանուն զագի, պետության, ծառայությունը ստանձնեք։ Ստանձնել են մարդիկ, հետո հանուն պետության ասել են, լավ եկեք մի բան էդքան էլ մի նկատեք, հետո երկրորդ, հետո երրորդ, հետո էլ ֆիքսել են,որ մինչեւ գոտկատեղը խրված են ինչ–որ պրոցեսի մեջ»։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.