ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը տրված է Հայաստանին, սակայն հայկական կողմը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին:
Այդ համատեքստում Նազարբաևը նշեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են արտահայտվել ՀՀ պնդումներին, թե Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ:
Նազարբաևի խոսքերով՝ դեկտեմբերի սկզբին կլինի նոր քննարկում, որի ժամանակ էլ կընտրվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը:
«Մնացել է պաշտոնավարման մեկ տարի, և ՀՀ նոր ներկայացուցիչը չի հասցնի արդյունավետ զբաղվել իր գործով»,- ասաց Նազարբաևը՝ նշելով, որ այբբենական հերթականությամբ հաջորդը Բելառուսի հերթն է, հետևաբար ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի պատվիրակը:
Հիշեցնենք նաև, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիտարկվում է 3 թեկնածություն՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի ներկայացուցիչները:
Կարդացեք նաև՝«Հայերն Ալիևին թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ նիստին». Коммерсант
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդի՝ նեղ կազմով նիստը
Ինչպե՞ս և ովքե՞ր դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Աստանայում