Մենք եկել ենք ձեզ կոչ անելու, որ այս ընտրություններում դուք վստահության քվե տաք «Իմ քայլը» դաշինքին, բայց մեր նպատակը հետևյալ է, որ ՀՀ-ում տեղի ունենալիք բոլոր ընտրություններում հաղթող լինի մի սուբյեկտ` ՀՀ քաղաքացին: Այս մասին Թալինում մեկնարկած քարոզարշավի ընթացքում նշել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ քաղաքացու քվեով է որոշվելու, թե ով է լինելու առաջինը, ով՝ երրորդը, ով՝ երրորդը, ոչ թե լցոնումներով, ոչ թե ծեծ ու ջարդով, ոչ քվեաթերթիկներ ու քվեատուփեր գողանալով, ոչ թե ընտրակաշառքներով, ոչ թե սպառնալիքներով, այլ ՀՀ ազատ քաղաքացու ազատ կամարտահայտմամբ: Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, թե որն է մեր հեղափոխության ամենամեծ արդյունքը, դա այն է, որ ըստ էության, մենք ՀՀ-ից վերացրինք հեղափոխությունների անհրաժեշտությունը, որովհետև բոլոր այն դեպքերում, որ ուզեք հեղափոխություն անել, կարող եք անել ձեր 1 քվեաթերթիկի միջոցով»,-շեշտել է նա:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ընտրության միջոցով հեղափոխություն անելու իրավունքը պաշտպանված է լինելու:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Ինչ տեսել եք, էլ չեք տեսնելու. Նիկոլ Փաշինյանը Ուջանում զրուցել է գյուղացիների հետ
Մեռնեմ արևիդ, մեռնեմ քեզ. թալինցիները շամպայնով և աղունիկներ թռցնելով դիմավորեցին Փաշինյանին