▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի հարցին անդրադարձ չի եղել. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

 

 

Փաշինյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

 Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:

Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին