▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանի հարցը Ջո Բայդենին աղմուկ է բարձրացրել համաշխարհային մամուլում

Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը միջանցքում կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի հետ, որը հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

«Ողջույն, պարո՛ն նախագահ, կներեք, Ձեր կողքով անցա»,– ասել է Ջո Բայդենը, ինչին Արմեն Սարգսյանը կատակով պատասխանել է. «Դուք չեք կարող իմ կողքով անցնել»։

Միմյանց որպիսությունը հարցնելուց հետո արդեն շշուկով Արմեն Սարգսյանը Բայդենին հարցրել է. «Դուք առաջադրելու եք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններին», ինչին Բայդենը նույնպես պատասխանել է շշուկով։ Նրա ձայնը չի լսվել, սակայն, ժեստերից կարելի է ենթադրել, որ պատասխանը դրական է։

 

 

Ամերիկյան լրատվամիջոցներն այժմ ակտիվ քննարկում են այս դրվագը՝ փորձելով գուշակել Բայդենի պատասխանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու  2020–ին։  Բայդենն այդ ժամանակ 78 տարեկան կլինի։ Նա 2009–2017թթ.  զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։ Ներկայում նա համարվում է Դեմոկրատական կուսակցության հնարավոր թեկնածուներից ամենամեծ ժողովրդականություն վայելող թեկնածուն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին