▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ատրպէյճանցի ժողովուրդը 27 տարիէ ի վեր արդարութիւն կը պահանջէ»․ Գարո Փայլանի գրառումը

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Խոջալուի դեպքերի հետ կապված ֆեսբուքյան իր էջում հանդես է եկել գրառմամբ․



«Յարգանքով կ՚ոգեկոչեմ Խոճալուի մէջ սպաննուած հարիւրաւոր ատրպէյճանցիները։ Ատրպէյճանցի ժողովուրդը 27 տարիէ ի վեր արդարութիւն կը պահանջէ։Յարգանքով կ՚ոգեկոչեմ Ատրպէյճանի Սումկայիթ քաղաքին մէջ սպաննուած հարիւրաւոր հայերը։ Հայ ժողովուրդը 31 տարիէ ի վեր արդարութիւն կը պահանջէ։
Անտեսենք ոճիրներուն եւ անոնց զոհերուն ու ոճրագործներուն ինքնութիւնը։
Մրցակցութեան մէջ չդնենք վիշտերը։ Փետրուարի 26-ին բոլորս ըլլանք խոճալուցի ատրպէյճանցի, փետրուարի 27-ին ալ՝ սումկայիթցի հայ։
Առերեսուինք, բուժուինք…»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին