ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վիեննայում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո :
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Էլմար Մամեդյարովը: Հանդիպմանը մասնակցում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպումը տեղի ունեցավ դրական եւ կառուցողական մթնոլորտում եւ հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները: Նրանք մտքեր փոխանակեցին կարգավորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի եւ բովանդակության գաղափարների շուրջ:
Երկուստեք կարեւորվել է խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծումը եւ բանակցային գործընթացում հետագա կոնկրետ եւ շոշափելի քայլեր ձեռնարկումը հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Կրկին հիշելով Դուշանբեում տեղի ունեցած զրույցը, առաջնորդները կողմ են արտահայտվել հրադադարի ամրապնդման եւ ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավմանը։
Նրանք նաեւ համաձայնվել են զարգացնել մի շարք միջոցառումներ հումանիտար ոլորտում:
Վարչապետը եւ նախագահը իրենց նախարարներին հանձնարարել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հետ: Նրանք նաեւ համաձայնել են շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը:
Հիշեցնենք որ, այսօր Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը, որը տևել է 3 ժամ 15 րոպե:
Կարդացեք նաև՝ Երկար, հագեցած, արդյունավետ. ՄԽ համանախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Փաշինյանը Ալիևի հետ առաջին պաշտոնական հանդիպման առաջին գնահատականն է տվել