▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա ֆորումի ամենից շատ ցիտված արտահայտությունն էր. Զախարովան խմբագրել է իր գրառումը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքի իր էջում ժամեր առաջ մեջբերել էր Նիկոլ Փաշինյանի՝ Պետերբուրգում կայացած ֆորումի ժամանակ ասված ելույթի խոսքերից մի հատված՝ գրելով.
«Նիկոլ Փաշինյանը՝ պիտերյան ֆորումին. «Երբ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»»:
Զախարովայի գրառումը բուռն մեկնաբանությունների եւ քննարկումների առիթ էր դարձել, անգամ պահանջում էին Զախարովայի ներողությունը՝ հայերից ու վարչապետից՝ նրա խոսքերը վիրավորանք գնահատելով բարեկամ ժողովրդի նկատմամբ:
Արձագանքելով թեժ մեկնաբանություններին, Զախարովան պատասխանել է, որ այդ արտահայտությունն արդեն իր կարգախոսն է՝ պոզիտիվ, ուղիղ եւ կոլորիտային:
«Ինչպես չեք ամաչում խեղաթյուրել սեփական վարչապետի ասած խոսքերի իմաստը. դա ֆորումի ամենապոզիտիվ եւ ամենից շատ ցիտված խոսքն էր՝ ուղիղ եւ հստակ բարդ երեւույթների մասին: Ամեն ինչ ուղղակի հանճարեղ է»,-գրել է Զախարովան:
Բացի այդ, մեկնաբանությունից րոպեներ անց Զախարովան խմբագրել է իր գրառումը՝ հետգրությամբ ավելացնելով.
«Ինձ խնդրել են հայտնել իմ վերաբերմունքը արտահայտության մասին. պարզության համար մեջբերում եմ միտքն ամբողջությամբ. «Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն: Դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ այն կոչվում է գնալ փոխզիջման: Պետք է աշխատել փոխզիջման վրա: Փոխզիջման հասնելու համար հարկավոր է փոխադարձ վստահություն: Ինչպես ասել է Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ հասկանալ միմյանց հետաքրքրությունները եւ հարգել դրանք»:
Վերջում Զախարովան գրել է, որ իրականում ինքը մեջբերել է Փաշինյանի խոսքերը, քանի որ դրանք իրեն չափազանց դուր են եկել:

Դիտեք նաև՝

Հիշեցնենք, որ վարչապետը Պետերբուրգի համաժողովում պատասխանելով  ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին հարցին մասնավորապես ասել է.

«Երբ իրավիճակն այնպիսին էոր բոլորը դժգոհ ենպետք է անել այնպեսոր բոլորը դառնան գոհ։ Դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ այն կոչվում է փոխըմբռնումպետք է աշխատել փոխըմբռնման ուղղությամբ։ Դրան հասնելու համար փոխադարձ հարգանք է պետք։ Ինչպես ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ միմյանց շահերի ընդունում։ Պետք է բոլոր խոշոր խաղացողները այսպես ընկալեն իրավիճակը և պատրաստ լինեն իրենց վրա վերցնել այդպիսի փոխըմբռնումների պատասխանատվությունըինչը իհարկե, հեշտ բան չէբայց միակ ճանապարհն էորովհետև մյուս ճանապարհները մեզ շատ մեծ խնդիրների առջև կկանգնեցնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին