▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլի թարմ կեղծիքը․․․

Նիկոլի թարմ կեղծիքը․․․Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեհաստանում կատարած հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի լուրջ հիմքեր ստեղծել կայունության համար, քան համաձայնագրերն են, մասնավորապես ասում է․ «Դա կատարյալ տգետ հայտարարություն է մի մարդու, ով չգիտի պատմություն, քաղաքագիտություն, կամ՝ դիտավորյալ մեզ մոլորեցնում է, և այդ դեպքում նա ոչ թե տգետ է, այլ անբարո: Պատմությունից ու քաղաքագիտությունից հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ընդհանուր տնտեսական շահը չի ամրապնդում կայունություն ու խաղաղություն:

Ընդհանուր տնտեսական շահերը հիմքեր չեն ստեղծում կայունության համար, եթե չկան դրա համար քաղաքական հիմքեր։ Եթե երկու պետությունները սկսում են բացառապես տնտեսական հիմքով կայունություն կառուցել, ապա առաջանում է տնտեսական էքսպանսիայի վտանգ՝ ուժեղից դեպի թույլ, մեծ փողերով ավելի աղքատ կամ թույլ երկիր մտնելու հնարավորություններ:

Նիկոլ Փաշինյանի հերթական լոլոները և կեղծ հիմնավորումները մեզ հիմք չեն տալիս մտածելու, որ նա կարող է բերել կայուն խաղաղություն։ Խաղաղությունը կարևորն է, բայց խաղաղությունը կարևոր է անվտանգության, մեզ անվտանգություն է պետք, որից կբխի նաև խաղաղությունը, իսկ անվտանգությունը շատ ավելի բարդ հասկացություն է, քան օրինակ բենզինի վաճառքի վրա միասին աշխատած 10 մանաթը կիսելու հմտությունները»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին