▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ անձանցից մեկը անցել է իշխանության կո՞ղմը

Մի քանի մտորում՝ Հայաստանում ընթացող անիմաստ քննարկման վերաբերյալ. Էդմոն Մարուքյանի լայվը՝ ԱՄՆ-ից

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Մերկելին՝ ծննդյան օրվա առթիվ

Դատարկ-դատարկ խոսում ես. դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի. Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին



2019-06-19 10:44:31

«Դատարկ-դատարկ խոսում ես, դու մի հատ հասկացի՝ ինչ ես ասում: Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»,-  այս մասին այսօր դիմելով լրագրողներից մեկին՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն  հարցին, թե մտավախություն չունի արդյոք, որ կարող է բերման ենթարկվել:

 

 

Այն դիտարկմանը, թե օրենքին ենթարկվելը դատարկ խոսակցությո՞ւն է, Ծառուկյանն արձագանքեց. «Ծառուկյանը կետ առ կետ ամեն ինչ կատարում է: Դուք ավելի լավ է գնացեք գործը բացահայտեք, Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի»:

Ծառուկյանը նշեց, որ ծանուցագիրը ստանալուց հետո՝ ինչ որ պետք է իրենք պատասխանել են՝ հարգելով օրենքը:

«Սաղ երկրի խնդիրը մի կաթիլ մեղրն ա եղել: Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի: Ծառուկյանը իր կարծիքն ա ասել, որը, և մեր, ասենք թե, քանի պատգամավոր նույն կարծիքն ասել ա: Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը, լուրջ բանով զբաղվեք: Ծառուկյանն ասում է՝ հարգում եմ օրենքը, բոլորը պարտավոր են օրենքի առաջ, Ծառուկյանի օբյեկտները առավոտից իրիկուն ստուգում են: Եթե դրա կարիքը լիներ, որ Ծառուկյանի անհրաժեշտությունը լիներ, մի հազար հոգի ուղարկել էին, Ծառուկյանին տարել էին: Ինքստինքյան շոու է սարքած, Ծառուկյանն ի՞նչ կապ ունի: Ես այսօր էլ եմ ասում, որ սարքած է, դա իմ կարծիքն է: Եթե դա չբացահայտվեց, դա սարքած գործ է: Ուզեցել են ստվեր գցեն ընտրությունների վրա: Ոնց կարար ես պետք լինեի ու չգնայի»,-ասաց Ծառուկյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը հրկիզել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետերից մեկի մեքենան եւ տան դուռն ու միջանցքը։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանը ճանաչվել է տուժող։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասել էր,թե դա սարքած գործ է․ «Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի: Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն»։

Նշենք նաեւ, որ Ծառուկյանը առաջին անգամ Քննչական կոմիտեի ծանուցումն առձեռն ստանալուց հետո այն պատռել էր:

Կարդացեք նաև՝ Դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կո՞ղքը. Ծառուկյանը՝ ծանուցագիրը պատռելու մասին







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.