▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կո՞ղքը. Ծառուկյանը՝ ծանուցագիրը պատռելու մասին

«Ես ձեզ ասում եմ Սահմանադրության հոդվածը, իսկ ինձ որպես պատգամավոր ծանուցագիրը ներկայացրել են, և ես հարգելով օրենքը, եթե քննչականին զանգեք, համապատասխան իմ փաստաբանը, ինչ ես եմ հարցազրույցում ասել, որ դա իմ կարծիքն է: Կարծիքի համար թուղթն ուղարկված է այնտեղ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իրեն հարցաքննության կանչելուն:

Լրագրողների այն հարցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ պատգամավորը պատռում է ծանուցագիրը ու չի ներկայանում քննչական մարմին, արդյո՞ք  դա պատգամավորին վայե՞լ պահվածք է, Գագիկ Ծառուկյանը նշեց. «Ծանուցագիրը դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքը՞: Նախ դա անհարգալից վերաբերմունք էր Ծառուկյանի հանդեպ: Նրանք Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելու: Ես հարգել եմ, փաստաբանի միջոցով իմ պատասխանն ուղարկել եմ»:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը հրկիզել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետերից մեկի մեքենան եւ տան դուռն ու միջանցքը։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանը ճանաչվել է տուժող։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասել էր,թե դա սարքած գործ է․ «Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի: Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն»։

Նշենք նաեւ, որ Ծառուկյանը առաջին անգամ Քննչական կոմիտեի ծանուցումն առձեռն ստանալուց հետո այն պատռել էր:

Կարդացեք նաև՝ Գագիկ Ծառուկյանը՝ ՀՅԴ-ի հետ հանդիպման և ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մասին

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին