▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում մաքսատուն կառուցելու ծրագիրն ընթացքի մեջ է, տարածքն արդեն ընտրվել է․ վարչապետ

Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորներ-կառավարության անդամներ հարց ու պատասխանը։ Գործադիրի ներկայացուցիչներին հարցեր տալու համար հերթագրվել է 45 պատգամավոր։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց․
«Որոշ ժամանակ առաջ Երեւանի ավտոմաքսատանը հանձնարարական տվեցիք, որ այն տեղափոխվի Գյումրի։ Կա՞ արդյոք գործողությունների հաստատված պլան, ինչ ընթացքի մեջ է այն, երբ եք նախատեսել վերջնաժամկետը»։
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ ցանկացած հանձնարարական եւ ցանկացած գաղափար կյանքի կոչելու համար որոշակի ժամանակ եւ ընթացակարգ է պետք․
«Կառավարությունում քննարկել ենք պետեկամուտների կոմիտեի ռազմավարությունը, եւ դրա մեջ տեղ ունի արտաքին տնտեսական գործունեության կենտրոններ բացելու գաղափարը։ Կոնկերտ Գյումրիում տարածքն ընտրվել է, թե որտեղ է գտնվելու, եւ այնտեղ շատ ընդարձակ մաքսային կայան կկառուցվի, որը մենք կոչում ենք արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։ Մյուս կենտրոնը նախատեսում ենք ունենալ Սիսիանում, եւ նախատեսում ենք, որ պետք է տեղակայված լինեն հյուսիս-հարավ ավտոճանապարհին զուգահեռ։ Այդ գործընթացը պրոցեսի մեջ է եւ հնարավորինս արագ կարվի»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ մաքսատունը ոչ միայն տեղափոխվում է, այլ հսկայական շինարարություն է կատարվելու․
«Դա մեծ տարածք է, հույս ունեմ՝ մենք չենք մտածում, որ այն նույն վիճակը, որն ունենք Նորագավիթի մաքսատանը, էդպես փառերով, բանով պետք է տեղափոխենք Գյումրի։ Ներդրումներ պետք է արվեն, եւ նախագծային գործընթացն արդեն սկսված է»։
Մանե Թանդիլյանն արձագանքեց, որ ընթացքի մեջ է պատասխանն իրեն չբավարարեց եւ խնդրեց վերջնաժամկետ հայտնել՝ երբ է կյանքի կոչվելու․
«Ռազմավարությունը քննարկելիս առաջարկություն եղավ, որ միջոցառումներից յուրաքանչյուրի կողքին վերջնաժամկետներ դրվեն։ Երբ դրանք կդրվեն, ծրագիրը նախատեսվում է ընդունել կառավարության նիստում՝ հրապարակային։ Ես Ձեզ հասկանում եմ, բայց մյուս կողմից առաջարկում եմ, որ չստեղծենք այնպիսի միջավայր, որ քաղաքական ուժերը կամ կառավարությունը վախենան հանձնարարականներ կամ գաղափարներ բարձրաձայնել, որովհետեւ բոլորը կմտածեն, որ այսօր հայտարարեցինք, վաղվանից սկսվելու է, բա ինչու չեղավ, գնանք թաքուն կառուցենք, ոչ մեկը չիմանա հանկարծ, ասենք՝ հիմա հանձնարարում ենք ստեղծել ու երբ հարցը հնչի՝ բա երբ է բացվելու, ասենք՝ կես ժամից գնանք բացումն անենք։ Ես Ձեր հարցի լեգիտիմությունը ընդունում եմ, բայց մյուս կողմից կոչ եմ անում նման միջավայր չստեղծել, թե՝ ինչու չեղավ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին