▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սննդի և՛ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են. Նիկոլ Փաշինյանը՝ զինծառայողների հետ ճաշելուց հետո

Քրգործ է հարուցվել. «Սևան ազգային պարկում» կատարված աշխատանքները թերի են

Ենթակառուցվածքները կզարգացնեն, զուգարանների հարցն էլ կլուծեն

Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը միանում է Ավրորայի #AraratChallenge -ին

Պապը եկել էր, որովհետև Գյումրին ապագան է․․․ Միքայել Մինասյան



2019-06-26 01:00:25

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյումրիի հենց սրտում՝ Եվրոպայի հրապարակում է գտնվում Ֆրանցիսկոս պապի այցին նվիրված հիշատակի կոթող-հուշարձանը։ Այն բացվեց այցից մեկ տարի անց։ Կոթողի խորանը, որտեղ Հռոմի պապը 3 տարի առաջ այս օրը մատուցեց Սուրբ պատարագ, խաչքարը և այցի մասին պատմող լուսանկարները ապագայի սերունդների համար են, որ տեսնեն ու իմանան քաղաքի պատմության կարևոր իրադարձություններից մեկի մասին։ Հռոմի պապն անձամբ էր ցանկացել իր այցի օրակարգում ընդգրկել Գյումրին։ Ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ կա կաթոլիկ համայնք կամ պապական հիվանդանոց։ Գյումրին իրականում խորը, ժամանակակից ու առանձնահատուկ հետաքրքիր քաղաք է՝ իր դիմագծով, պատմությամբ, ավերիչ տարեթվերով, իր դժվարություններով հանդերձ՝ ապրելու և հավատքի գեղեցիկ օրինակ: Գյումրին մետրոպոլիս է, որովհետև ունի հարյուրամյակների քաղաքային կենսագրություն, իրար հետ հանգիստ ու սիրով հարաբերվող բազմազգ ու բազմաշերտ հասարակություն։

 

 

 

 

 

 

 

 

Գյումրին իր մեծ պոտենցիալով, թերևս, կարիք ունի ինքնավերլուծության ու ինքնաարտահայտման` հասկանալու իր անցյալը, իր ներուժն ու ապագան։ Այդ ինքնագիտակցումը կբերի առաջին հերթին նոր հայացքի ու նոր, հստակ ինքնագնահատականի, այն, ինչ մենք հաճախ չէինք տեսնում, բայց տեսավ Հռոմի պապը։ Նա տեսավ տարիների անդադար հարվածներից ու մեծ աղետից հետո նորից ոտքի կանգնող, ոգով ամուր մի ժողովրդի` մեծ հավատով ու անսահման սիրով: Տեսավ հենց Գյումրիում։

 

 

 

 

Տեսավ Գյումրվա հյուրընկալության կատարյալ մի օրինակ` Հայ առաքելական եկեղեցու, նրա հավատավորների ու հոգևոր առաջնորդի ջերմ ու եղբայրական ընդունելությամբ: Իր սրտի խոսքն էր, որ ասաց Գյումրիում. «Տեսնում եմ, որ Աստված ձեզ մենակ չի թողել. նա այցելել է ձեր ժողովրդին։ Աստված բնակվում է սիրողի մեջ. Աստված բնակվում է որտեղ սիրում են իրար, հատկապես որտեղ տկարներին և աղքատներին են խնամում: Նա միշտ օրհնում և պաշտպանում է նրան, ով «բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտերի վերքերն է պատում և մխիթարում է վշտացածներին»: Պապի պատմական ներկայությունը Գյումրիում սոսկ այց չէր. այն արձանագրումն էր քաղաքի դժվարությունների, բայց և նրա փայլուն ապագայի հանդեպ անկոտրում հավատի։ Պապը եկել էր, որովհետև Գյումրին ապագան է։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.