▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցի ուժը. կարո՞ղ են արդյոք սոցիալական կայքերը հարց լուծել

«AM Ամբիոնի» այս թողարկման թեման է համացանցի ուժն ու հզորությունը: Արդյո՞ք սոցիալական կայքերը կարող են որևէ կարևոր հարց լուծել, թե՞ այն ամենը ինչ խոսվում ու քննարկվում է այնտեղ միայն ժամանակավոր բնույթ է կրում ու որոշ ժամանակ հետո պարզապես մոռացվում է, քննարկման թեման էլ փոխվում: Այսօր որոշ հարցեր սոցիալական կայքերի միջոցով լուրջ արձագանք են ստանում ու նույնիսկ՝ կան մարդիկ որոնց անունները հանրությանը հայտնի են դարձել համացանցում նրանց ակտիվության շնորհիվ: Բայց արդյո՞ք լրատվամիջոցները պետք է իսկապես մեծ ուշադրություն դարձնեն յուրաքանչյուր օգտատերի գրառմանը համացանցում ու դա ներկայացնեն որպես լուր: Այս անգամ քննարկում ենք «AMԱմբիոնում»` Համացանցի ուժը:

Մեր հյուրերն են` Վիլեն Գաբրիելյանը, Էդգար Բարսեղյանը, Տիգրան Քոչարյանն ու Արա Ասլանյանը:

AMԱմբիոնը նախագիծ է, որտեղ թեմաները ակտուալ են, իրադարձություններն էլ` անժամկետ:

Հեղինակ և վարող` Աելիտա Չիլինգարյան

Asekose.am/TV

 

ԴԻՏԵՔ  ՆԱԵՎ « AM ԱՄԲԻՈՆ » ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ  ՄՅՈՒՍ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
VS / AM ամբիոն / Իրացման գոտի ավելին