▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրո էքստրեմալ խոստովանության հեղինակները Նունե Եսայանի երկրպագուներն էին

 Համացանցում տեսանյութ էր տարածվել, որը տեղ էր գտել նաև մեր կայքում`

«Երևանցի երիտասարդը սիրելիի մարտի 8-ը շնորհավորում  է  էքստրեմալ պայմաններում» վերնագրով: Ավելի ուշ պարզվեց, որ «հետաքրքիր ակցիայի»  հեղինակները երգչուհի Նունե Եսայանի երկրպագուներն են:

Անակնկալն իսկապես անսպասելի դարձնելու համար ֆան ակումբի մասնակիցները նախապես խոսել էին երգչուհու ամուսնու` Ավո Խալաթյանի հետ և տեղեկացրել, որ Նունեին տանը պահի:

Բուն անակնկալը պետք է մատուցվեր երգչուհու տան պատշգամբում: Վերամբարձ կռունկի միջոցով ֆան ակումբի նախագահ Անին` մեծ ծաղկեփնջով և փուչիկներով լուսանկարիչների հետ բարձրացավ երգչուհու պատշգամբ: Չնայած «երկնքում» հայտնվելուն և ադրենալինի բարձր տոկոսին՝ մեր լուսանկարիչն ընթերցողների համար անմահացրեց երգչուհուն` անակնկալի պահին: Նունեն իսկապես ապշել էր ու անհամբերությամբ սպասում էր, թե երբ է կռունկն իր երկպագուներին անփորձանք իջեցնելու ներքև. այս մասին գրում է esyes.am-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին