▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի երգչուհին ուրախ է, որ Հայաստանում գնահատում են իր ձայնը և իրեն գիրք են նվիրում

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզպետի խորհրդական,  գրող Լյուբիկ Չիբուխչյանը գիրք  էր նվիրել  ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային: Ժամանակին ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցներն  անդադարձել էին թեմային: Իսկ ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Լյուբիկ Չիբուխչյանը նշել էր, որ երկու անգամ  նամակով դիմել է անձամբ Էլնարա Աբդուլաևային,  սակայն պատասխան չէր ստացել:

Եվ ահա ադրբեջանական կայքերից մեկը գրում է, որ Էլնարա Աբդուլաևան պատասխանել է Լյուբիկ Չիբուխչյանին:

Երգչուհին  մասնավորապես ասել է.

«BBC-ի ռեպորտաժից հետո  շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներ են ինձ զանգահարել՝ խնդրելով իմ մեկնաբանությունը՝ հայ գրողի կողմից ինձ գիրք նվիրելու կապակցությամբ:  Երկար ժամանակ ինձ համար դժվար էր կողմնորոշվել՝ արդյոք արժե կարծիք հայտնել այդ մասին: Ի վերջո որոշեցի խախտել լռութունս և հարցազրույց տվեցի տեղական հեռուտաալիքներից մեկին: Սակայն տեղեկացա, որ Լյուբիկ Չիբուխչյանը չի կարողացել այդ հաղորդումը դիտել: Այդ պատճառով ցանկանում եմ կրկնել այն բառերը, որոնք հնչեցրել եմ այդ հաղոդրման ընթաքցում: Ես շնորհակալ եմ հայ գրողին, որ ուշադրության է արժանացրել իմ ստեղծագործությունները: Ուրախ եմ, որ հայերը գնահատում են իմ ձայնը և երգերը, սակայն այդ գիրքը չի կարող մոռացնել տալ այն ցավը, որ ապրել եմ ես և իմ շրջապատը Ղարաբաղյան պատերազմում մեր ունեցած կորուստների պատճառով: Ղարաբաղը ցավ է, որը չի բուժվի մեկ գրքով:»,- ասել է երգչուհին vesti.az-ի հետ զրույցում:    

Ի դեպ՝ Էլնարա Աբդուլաևան նշել է, որ սոցիալական կայքերից չի օգտվում և Լյուբիկ Չիբուխչյանից որևէ  նամակ չի ստացել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին