▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանին արդարացնելը պատվի հարց է

Վարդան Պետրոսյանը ոչ միայն ազնիվ է, նա ազնվական է: Նա գիտեր իրեն արդարացնող ճշմարտությունը, բայց չէր ասում, սպասելով, որ այն ասեն զոհվածների ազգականները, որոնք նույնպես գիտեն ճշմարտությունը: Ազնվությունը ոչ թե ճշմարտություն ասելն է, այլ արդարություն պահպանելն է: Նա ինքն իրեն պատժել էր հանուն արդարության իր զգացմունքի, ի վնաս ճշմարտության, որը չէին ասում ուրիշ իմացողները:

Ահա ինչով է ճշմարիտը տարբերվում արդարից, ահա ինչով է ազնիվը տարբերվում ազնվականից: Վարդան Պետրոսյանը իսկական Հայոց Ասպետ է, որն ասպետորեն է կրում անարդար իր պատիժը եւ չի էլ փորձում արդարանալ: Արդարացնել նրան` մեր պատվի հարցն է, այլապես մենք հաշտվելու ենք բանտարկված ասպետների երկրում ապրելու մղձավանջի հետ:

Տիգրան Խզմալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին