Երեկ Կոպենհագենում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2014» երգի մրցույցի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև Ավստրիան ներկայացնող աղմկահարույց Կոնչիտա Վուրստը: Վերջինիս ելույթից հետո բուքմեյքերները փոխել են իրենց կանխատեսումները և այժմ նրանք պնդում են, որ հաղթանակը հենց մորուքավոր տիկնոջն է լինելու(3:0 գործակից):
Հիշեցնենք, որ նախքան եզրափակիչներն ըստ բուքմեյքերական կանխատեսումների` մրցույթի հաղթողը պետք է լիներ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը, սակայն մայիսի 6-ին տեղի ունեցած առաջին եզրափակիչից հետո մեր մասնակիցն իր տեղը զիջել էր Շվեդիան ներկայացնող Սաննա Նիլսենին:
Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչ փուլից հետո Կոնչիտա Վյուրստը մամլո ասուլիս է տվել, որի ընթացքում ասել է, որ իրեն նույնասեռականների շրջանում կուռք է համարում և չի ցանկանում կին լինել.«Ես չեմ ուզում ինձ փոխել: Ես ստեղծել եմ Կոնչիտայի կերպարը, որպեսզի ցույց տամ, որ դու կարող ես աստղ լինել ցանկացած տեսքով: Ես երբեք չեմ թրաշի իմ մորուքը, ոչ մի դեպքում»: