▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը բանանի միջոցով խանութ է թալանել

 

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի ոստիկանությունը որոնում է մի տղամարդու, ով մթերային խանութ է թալանել բանանի օգնությամբ: Ֆիլադելֆիայի ոստիկանությունը համապատասխան տեսանյութ է տեղադրել YouTube սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում, գրում է lenta.ru-ն:
 
Ամերիկացի տղամարդը, կանգնած լինելով հերթում, նկատել է մոտակայքում դրված բանաններով արկղը և դրանցից մեկը դրել իր գրպանը, ապա մոտեցել վաճառողին և պահանջել, որ գումար և ծխախոտ տա իրեն: Խանութի աշխատակիցը կարծելով, թե հանցագործը զինված է, կատարել է նրա բոլոր պահանջները:
 
Անվտանգության տեսախցիկների տեսանյութում երևում է, որ տղամարդուն վաճառողը գումար և ծխախոտ է տալիս: Հաղորդվում է նաև, որ հանցագործը դեպքի վայրից հեռացել է հեծանվով

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում ոստիկանության կողմից որոնվում է մի տղամարդ, ով մթերային խանութ է թալանել բանանի օգնությամբ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին