▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորվեգացի հաղորդավարուհին 33 ժամ եղանակի տեսություն է ներկայացրել

 

Նորվեգական TV2 հեռուստաալիքի հաղորդավարուհի Էլի Քարի Գյենգեդալը (Eli Kari Gjengedal) ուղիղ եթերում մնալու համաշխարհային ռեկորդ է սահմանել. Նա 33 ժամ շարունակ մնացել է տեսախցիկների առջեւ՝ ներկայացնելով եղանակի տեսություն: Նախորդ ռեկորդը եղել է 24 ժամ:
«Սա յուրաքանչյուր օդերեւութաբանի երազանքն է, որը, որպես կանոն, սահմանափակվում է եթերում 2,5 րոպե անցկացնելով»,-ասել է լրագրողուհին իր «հեռուստամարաթոնի» սկզբում, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Local-ը:
Գյենգեդալը հաղորդումը վարել է ապակեպատ փոքրիկ ստուդիայից: Համաշխարհային ռեկորդ սահմանելու պայմանների համաձայն՝ հաղորդավարուհուն թույլ են տվել 60 րոպեն մեկ 5 րոպեով ընդմիջման դուրս գալ: Ռեկորդային աշխատանքն ավարտելուց հետո հաղորդավարուհին հայտնել է, որ գարեջրով է նշելու իր հաղթանակը:

Նորվեգական TV2 հեռուստաալիքի հաղորդավարուհի Էլի Քարի Գյենգեդալը  ուղիղ եթերում մնալու համաշխարհային ռեկորդ է սահմանել. Նա 33 ժամ շարունակ մնացել է եթերում՝ ներկայացնելով եղանակի տեսություն: Նախորդ ռեկորդը եղել է 24 ժամ:

«Սա յուրաքանչյուր օդերեւութաբանի երազանքն է, որը, որպես կանոն, սահմանափակվում է եթերում 2,5 րոպե անցկացնելով»,-ասել է լրագրողուհին իր «հեռուստամարաթոնի» սկզբում, հաղորդում է Lenta.ru-ն: 
Գյենգեդալը հաղորդումը վարել է ապակեպատ փոքրիկ ստուդիայից: Համաշխարհային ռեկորդ սահմանելու պայմանների համաձայն՝ հաղորդավարուհուն թույլ են տվել 60 րոպեն մեկ 5 րոպեով ընդմիջման դուրս գալ: Ռեկորդային աշխատանքն ավարտելուց հետո հաղորդավարուհին հայտնել է, որ գարեջրով է նշելու իր հաղթանակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին