▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորածինն ատամներ ունենալու պատճառով շոկի է ենթարկել իր մայրիկին

 

Բազմաթիվ մայրեր հասկանալի պատճառներով անհանգստանում են կրծքով կերակրելու համար: Սակայն Մեծ Բրիտանիայի բնակչուհի Քլոե Փուլենը խոստովանել է, որ փոքր-ինչ ավելի շատ է անհանգստացել, քանի որ նրա դուստրը՝ Ռոզը, ծնվել է առջևի երկու ամբողջովին ձևավորված ատամներով, գրում է Daily Mail-ը:
 
Երեխաները, սովորաբար, սկսում են ատամ հանել վեց ամսական հասակում, բայց Ռոզն իր սպիտակ փոքրիկ ատամներով զարմացրել է Կարդիֆի հիվանդանոցի բուժքույրերին, որոնք նախկինում չէին տեսել ատամներով ծնված երեխա:
 
Բժիշկների խոսքերով՝ 2000-3000 երեխաներից միայն մեկի մոտ է նման բան պատահում: Դրանք շատ անկայուն են լինում սովարաբար, քանի որ փոքր արմատներ են ձևավորում:
 
Փոքրիկի ատամները հեռացվել են նրա ծնվելուց երեք օր անց, ինչը սովորաբար արվում է նման դեպքերում, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել երեխայի համար:

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Քլոե Փուլենի դուստրը` Ռոզը, ծնվել է առջևի երկու ամբողջովին ձևավորված ատամներով:  Այն դեպքում, որ սովորաբար երեխաները սկսում են ատամ հանել վեց ամսական հասակում: Նշենք, որ  փոքրիկի ատամները հեռացվել են նրա ծնվելուց երեք օր անց, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել նրա համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին