Արդեն 9 տարին է ինչ «Օրրան» բարեգործական կազմակերպությունը Արմենիա Մարիոթ հյուրանոցում բարեգործական ընթրիք է կազմակերպում` իր առջեւ խնդիր դնելով դրամական միջոցներ հայթայթել երեխաների եւ տարեցների շրջանակներում մուրացկանությունը կանխելու եւ հասարակության ուշադրությունը կենտրոնացնելու ծայրահեղ կարիքավոր ընտանիքների խնդիրների վրա:
Այս տարի եւս՝ բարեգործական ճաշն ուներ իր խորագիրը: Լինելով ցեղասպանության 100 ամյակի շեմին՝ այն հանրությանը կոչ էր անում. «100 տարի առաջ չեինք կարող փրկել մեր երեխաներին, այսօր կարող ենք»:
Այս տարվա բարեգործական ճաշին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան բաթմաթիվ կազմակերպություններ, հանրաճանաչ երգիչ-երգչուհիներ, արվեստագետներ, շոուբիզնեսի հայտնի դեմքեր, որոնք Օրրանի գործունեության 14 տարիների ընթացքում միշտ իրենց աջակցությունն են ցուցաբերել վերջինիս: Երեկոն վարեցին հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանը եւ Հենրիեթ Արենսը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչը:
Ճաշի ընթացքում տեղի ունցավ ավանդույթ դարձած բարեգործական աճուրդը, որտեղ վաճառքի դրվեցին արժեքավոր իրեր, արվեստի գործեր, որոնց շարքերում էին երիդասարդ նկարչուհի Արմինե Սարկավագյանի եւ քանդակագործ Ցոլակ Սիմոնյանի ստեղծագործությունները:
Բարեգործական աճուրդից հավաքվեց 180 000 ԱՄՆ դոլլար, որից 139 000 դոլարը նվիրաբերեց ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը՝ գլխավոր մենեջեր Ռալֆ Յիրիկյանի գլխավորությամբ: Իրենց առատաձեռն նվիրատվությունը կատարեցին նաեւ Օրրանի վաղեմի բարեկամներ Գարեգին Օդաբաշյանը եւ HSBC բանկը: «Կոկա-Կոլա Հելլենկ Բոթթլինգ» ընկերությունը գնեց Օրրանի երեխաների կողմից պատրաստած ավանակը: Իրենց ակտիվ մասնակցությւոնը ցուցաբերեցին նաեւ «ՊռոԼայֆ Առողջություն եւ Սպա»-ն, «Արփեգ» ոսկերչական ընկերությունը, Ավստրիական ավիաուղղիները «Կանակա» շինարարական ընկերությունը եւ այլն:
Երեկոն էլ եզրափակվեց Մոնո տորթերի սրահի կողմից պատրաստած շքեղ տորթը, որը գնեց պարոն Յիրիկյանը եւ մեծ սիրով հյուրասիրեց բոլոր ներկաներին:
Երկոյի ընթացքում հանգանակված ամբողջ գումարն ուղղվելու է Օրրանի` Երեւանի եւ Վանաձորի կենտրոնների 185 կարիքավոր երեխաներին եւ 80 միայնակ տարեցներին մեկ տարվա ընթացքում սննդի, կրթական, սոցիալական, բժշկական, հոգեբանական եւ այլ ծառայություններ մատուցելու ծախսերը հոգալու համար: Օրրան բարեգործական հասարկական կազմա կերպությունը հիմնադրվել է 2000 թ.-ին եւ այս 14 տարինրի ընթացքում օգնել է ավելի քան 5000 կարիքավոր երեխաների` կտրելով նրանց փողոցներից եւ հնարավորություն տալով սկսել իրենց կյանքը նորովի:
Կարդացեք նաև` 100 տարի առաջ չէինք կարող փրկել մեր երեխաներին, այսօր կարող ենք. «Օրրան»-ի կոչը