▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

460 000 դրամով Հանրայինի «մասնագետների» մոտ կրթվելու, սակայն այդպես էլ անգործ մնալու մասին

Ռուբեն  Ջաղինյանն  ու  Մարգարիտ Գրիգորյանը` համապատասխանաբար  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի  և  Հանրային  հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոններում նշանակվելուց հետո իրենց առջև հանրայինը յուրայիններով լցնելու գերխնդիր են դրել: Շատերի գնահատամամբ` այդ հանգամանքով էլ բացատրվում է  Հանրայինի  ներկայիս տխուր  վիճակը, ինչին էլ հաջորդում են բազմաթիվ բողոքները և քննադատությունները:

Հ1-ը սեփական կադրերով ծանրաբեռնելուց բացի, հանրայինի նոր ղեկավարությունը ԵՊՀ համալսարանի հետ համատեղ բացել է մագիստրատուրա կամ` ինչպես Հ1-ում են կարճ ասում` հեռուստաստուդիա,  որի գովազդը շատ երիտասարդների է  գայթաղկում, առավել ևս, որ ըստ գովազդի` հեռուստաստուդիայի շրջանավարտները պետք է ապահովվեն  աշխատանքով:

Asekose.am-ը թղթակիցը զրուցել է «հեռուստաստուդիայի»  սաներից  մեկի հետ, ով հասկանալի պատճառներով  չցանկացավ ներկայանալ, սակայն ասաց, որ Հանրայինի   «մասնագետները» 460 000 դրամի դիմաց  ուսանողներին ընդամենը լրագրության պարզագույն կանոններն են սովորեցնում, որոնք ներկայումս համացանցի որոնողական համակարգի շնորհիվ էլ կարելի է անվճար գտնել և սերտել.

«Դասընթացների համար 460 000 դրամը բավական թանկ է, առավել ևս, որ դասընթացների  ողջ հասույթը մնում է  հենց հանրայինի ղեկավարությանը, չէ՞ որ նրանք ստիպված չեն կոմունալ  վարձերի կամ դասասենյակների  համար գումար հատկացնել: Ստացվում է, որ կլորիկ գումարն էլ մնում է հենց ղեկավար-մասնագետներին: Մի խոսքով` գործում է «сам себе режиссер»-ի հանրայինի տարբերակը»,-իր խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը: 

Նշենք, որ նորաբաց հեռուստաստուդիայում դասավանդում է նաև Հանրային  հեռուտընկերության գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանը, ով ժամանակին հայտնվել էր  սկանդալի կիզակետում, քանի որ որպես «պարտաճանաչ» դասախոս ոչ միայն չէր հաճախում Երևանի պետական համալսարան, որտեղ լրագրության ֆակուլտետում դասավանդում էր «Մարկետինգի և գովազդի հիմունքներ» առարկան, այլև` առանց ստուգելու ուսանողներին գնահատականներ էր նշակամում, այդ թվում` կուրսի ավագ Ռիմա Ղազարյանին, ով 2013թ. նոյեմբերին հիվանդության պատճառով մահացել էր: 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում շարունակվում էր ՀՀՌԽ 2013 թվականի գործունեության վերաբերյալ քննարկումը, որի ժամանակ պատգամավորներից շատերը հնչեցնում են իրենց բացասական կարծիքները Հանրային հեռուստաընկերության վերաբերյալ:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել Հ1-ի մեկնաբաններին՝ հարցնելով հետևյալը. «Դուք գիտե՞ք գեթ մեկ մեկնաբան, ով ժողովրդականություն է վայելում և ժողովուրդը հավատացած է, որ ինչ նա ասում է՝ անկեղծ է»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ Հանրայինի մասին հետևյալ է ասել. «Հանրային հեռուստատեսությունը պետք է կատարի ժողովրդի պահանջը: Ամենակարևորը, հասարակական կարծիքի ձևավորումն է: Դուք հասարակական կարծիք չեք ձևավորում, այն ձևավորվում է պետության մեջ տեղի ունեցող իրադարձությունների մասին ժողովրդին տեղյակ պահելով, բանավեճերի միջոցով»:

Մարգո Բաղինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին