▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դյուռլանգեմ գրգռաճեղքդ կամ գովազդն էլ պիտի մի քիչ հաճելի լինի

Ախր գովազդն էլ պիտի մի քիչ հաճելի լինի: Ի վերջո գովազդի նպատակը գրավելն է, այլ ոչ վանելը: Ո՞նց կարելի է նման արտահայտություն պարունակող գովազդը ընդհանրապես եթեր թողնել։ Հա, ասենք լեզվի տեսչությունը մի օր քնից արթնացել է, ու որոշել, որ շրջազգեստի բացվածքը պիտի անվանվի գրգռաճեղք: Ըստ իս` գռեհիկ, ականջին տհաճ բառ:

Անդոն էլ մի օր որոշի ու էդ խեղճ բառը դյուռլանգի: ես տվյալ ապրանքանիշին ծանոթ չեմ, բայց էս վախենալու գովազդից հետո, հաստատ չեմ էլ ուզենա ծանոթանալ: Վստահ եմ, որ սեփական բրենդի մասին մտահոգվածները հետևություն կանեն: Ի վերջո, երբ գովազդից հետո 6 տարեկան երեխան հարցնի, թե ձյաձյան ինչի էր այդքան ջղայնացած դյուռլանգում սեթևեթող օրիորդի գրգռաճեղքը`գոնե պատասխանելու բան կունենաք:

Հ.Գ. Հետո մի քիչ էսթեթիկ էլ չի խալխի գյոզալական գրգռաճեղքը դյուռլանգելը:

Գարիկ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին