▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահ իմացԻալ մահ է, մահ ոչ իմացԻալ անմահութՅՈՒն է. խայտառակություն` Եռաբլուրում

Ասօր այցելեցի Եռաբլուր: Մոնթեի մոտ եղա, Արմենի, Կարոյի, Ցուլի, Շահենին շնորհավորեցի հերոսի կոչման առթիվ:

Դուրս գալիս պատահաբար նկատեցի, որ կենտրոնական հուշաքարին դաջված, ես կասեի՝ խարանված է մի կատարյալ անգրագիտություն՝«Մահ իմացԻալ մահ է, մահ ոչ իմացԻալ անմահութՅՈՒն է»: Չգիտեմ, ով է նման խեղագրության հեղինակը, բայց այդտեղ պետք է կամ գրվեր իմացԵԱԼ և անմահութԻՒՆ կամ գոնե իմացՅալ և անմահութՅՈՒն:

Հիմա չեմ էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է շտկել:
ՅՈ-ն Ի դարձնելը կարծում եմ՝ քանդակման տեսանկյունից բարդ կլինի:
Բայց գոնե ի-ն հնարավոր է կարթիկ ավելացնելով ե դարձնել:

Էդգար Էլբակեան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին