Երևանի՝ Ժան-Պոլ էքզիստենցյալ սրճարանում, տեղի ունեցավ Վահագն Համալբաշյանի և Նարեկ Բախտամյանի ցուցահանդեսը, որն իրենց ներկայացնում էր նոր փորձարարական նախագիծը:
Ցուցահանդեսին ներկայացված էին ֆոտոյի, գեղանկարչության ու տպագրական տեխնիկայի միախառնումով ստեղծաված աշխատանքներ, որը կրում էր «Ճանապարհային նշանների արարումը» խորագիրը։
- See more at: http://araratnews.am/sdghvctchanaparhayin-nshanneri-ararumeh-narek-baxtamyann-u-vahagn-hamalbashyaneh-nerkayacrecin-irenc-nor-phordzararakan-naxagitceh/#sthash.PguM9aWn.dpufԵրևանում, Ժան-Պոլ էքզիստենցյալ սրճարանում, մինչև դեկտեմբերի 1-ը ցուցադրվում է Վահագն Համալբաշյանի և Նարեկ Բախտամյանի համատեղ աշխատանքը, որն իրենց ներկայացնում է նոր փորձարարական նախագիծ: Յուրահատուկ ցուցահանդեսին ներկայացված են լուսանկարչության, գեղանկարչության ու տպագրական տեխնիկայի միախառնումով ստեղծված 13 գործեր:
Ցուցադրությունը փորձնական է, բայց հեղինակները` Նարեկն ու Վահագը, հույս ունեն, որ ստեղծագործական գործակցությունն իրենց ընկերության պես հարատև կլինի:
«Ճանապարհորդելիս հանդիպում ես պատկերներ, որոնք իրենց նշանային իմաստն ունեն ու ֆիքսում ես դրանք լուսազգայուն նյութի վրա՝ ինքդ էլ դառնալով պատմության մի մասը։ Դու այլեւս կրում ես այդ դեմքերը, վայրերը, տներն ու փողոցները, դրանց կենսագրությունը։ Այդ կենսագրության մի մասն է նաեւ փոխակերպումը, որ կարող է ունենալ տարբեր արտահայտչամիջոցներ. մենք ընտրել ենք տպագրական տեխնիկան, որ օգտագործվել է հարյուրամյակներ առաջ։ Միախառնել ենք գույներ ու այնուհետեւ ծանր սալով դաջել ենք պատմության մեր ընկալումը թղթի վրա։ Դրանով իսկ պատկերները ստացել են նոր իմաստ, նոր գույն, նոր բնավորություն»,-այսպես են բացատրում իրենց համատեղ աշխատանքը Վահագն Համալբաշյանն ու Նարեկ Բախտամյանը: