▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիական «France 2» հեռուստաալիքը անդրադարձել է հայկական խոհանոցին

 

Ֆրանսիական հանրային «France 2» հեռուստաալիքը դեկտեմբերի 17-ի նորությունների թողարկման ժամանակ հայաստանյան խոհանոցի առանձնահատկությունների մասին ռեպորտաժ է ցուցադրել: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Ֆրանսիական նկարահանող խումբն այցելել է Սեւանի ափին բնակվող Մկրտչյանների ընտանիք, որը պատրաստվում է Ամանորին: Ընտանիքում ամեն մեկն իր հատուկ դերն ունի, պատմում են թղթակիցները:
«Մենք հայկական խոհանոցի գաղտնիքները սովորեցնում ենք մեր դուստրերին ու հարսներին: Նրանք կպահպանեն ավանդույթները, երբ մենք հեռանանք»,-ասել է ընտանիքի մայրը:
Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանում իդեալական է այն սեղանը, որտեղ տեղ չկա. «Տոնական ուտեստների պատրաստումն սկսվում է վաղ առավոտից: Տատիկները հաց են թխում, իսկ տղամարդիկ խորոված են անում»:
«Երբ երիտասարդ կանայք պատրաստվում են ամուսնանալ, նրանք պիտի սովորեն 60 տարբեր բաներ անել՝ սեղան գցել, ուտելիք պատրաստել, գործել եւ այլն»,-ասել է Արթիկ Մկրտչյանը:

«Nouvelles d'Arménie» ամսագիրը գրում է, որ Ֆրանսիական հանրային «France 2» հեռուստաալիքը դեկտեմբերի 17-ի նորությունների թողարկման ժամանակ հայաստանյան խոհանոցի առանձնահատկությունների մասին ռեպորտաժ է ցուցադրել: 
Ֆրանսիական նկարահանող խումբն այցելել է Սեւանի ափին բնակվող Մկրտչյանների ընտանիք, որը պատրաստվում է Ամանորին: Ընտանիքում ամեն մեկն իր հատուկ դերն ունի, պատմում են թղթակիցները:
«Մենք հայկական խոհանոցի գաղտնիքները սովորեցնում ենք մեր դուստրերին ու հարսներին: Նրանք կպահպանեն ավանդույթները, երբ մենք չլինենք»,-ասել է ընտանիքի մայրը:
Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանում իդեալական է այն սեղանը, որտեղ տեղ չկա:
«Երբ երիտասարդ կանայք պատրաստվում են ամուսնանալ, նրանք պիտի սովորեն 60 տարբեր բաներ անել՝ սեղան գցել, ուտելիք պատրաստել, գործել եւ այլն»,-ասել է Արթիկ Մկրտչյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին