▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում եմ գնալ նա խույ

Նստած եմ իմ համար պատշգամբումս, լցնում եմ խաղաղության ծխամորճս հանգիստ, նայում Նուրդենի երկնքի անծայրածիր կապույտին, ըմբոշխնում սպասվելիք սուրճի բուրմունքը, որը շուտով կբերի սիրելիս, ոչ որովհետև խնդրել եմ, այլ որովհետև կռահել է որ ուզել եմ։

Այդպես է եղել ամբողջ կյանքումս:

Բացում եմ նամակներս, մեկ էլ առը հա՜. - կոչ՝ էն էլ հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին։

 

- Այ բալամ, ես ինչ հասարակական կազմակերպություն, կամ լրատվամիջոց, ես անհատ մարդ եմ, և այն որ ավելի շատ եմ գրում քան բոլոր լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները միասին, նրանից չէ, որ լրատվամիջոց եմ, կամ հասարակական կազմակերպություն, ոչ՝ նրանից է, որ նրանք հասարակական կազմակելրպություն չեն, ու լրատվամիջոց:

 

Այ սենց, քթիս տակ մրթմրթալով, մունաթ գալով, ինձ թանկացնելով ու չկամությամբ, բացում եմ կոչի «ԶԻՓ» ֆայլը, սկում եմ կարդալ.

 

- Քաղցր ջան սուրճ էիր ուզու՞մ։ Ահա բերել եմ, - լսում եմ հանկարծ սիրելուս ձայնը։

 

- Տո՜ ռադ արա էդ սուրճը։ Քեզ ո՞վ խնդրեց բերես։ Ես քեզ բան եմ ասե՞լ։ Չե՞մ ասել չխանգարեք երբ աշխատում եմ։

 

- Լավ, լավ, մի բարկացիր, «դոնթ փանիք».

 

մլավում-մռում է անուշ սիրելիս.

 

- ուզու՞մ ես թեյ բերեմ։

 

- Հա թեյ բեր, ինչ ուզում ես բեր, մենակ հիմա գնա, հետո բեր…

 

Ժպտում է բարի սիրունս ու գնում, որ հետո գա հայհոյանքիս ու մունաթիս հերթական դոզան ստանալու, ինձ գրկելու, սփոփելու, սիրելու, սուրճս, թեյս, քաքս, ցեռս տանելու, բերելու, թափելու…

 

ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

 

Հասարակական Պաշտպանների Միությունը (ՀՊՄ) հունիս-հուլիս ամիսներին ՀՀ մարզերում և Երևան քաղաքում   կազմակերպում  է սեմինարների շարք  նվիրված հանրային ծառայությունների կարգավորմանը:

 

- Արա էս կոչն ինչու՞ են ինձ ուղարկել։

 

Շարունակում եմ կարդալ ու տեսնում վերջապես, որ կոչ են անում, որ «պտիչկեք» դնեմ տարբեր տեղեր, տարօրինակ հարցերի պատասխանեմ, կոյուղու, ջրի մատակարարման, էլեկտրականության, ու էլ եսիմ ինչ կենցաղային աղբի վերաբերյալ։ Շվարած նայում եմ կազմակերպության անվանը մեկ անգամ էլ, կարծես չեմ սխալվել, «Հասարակական Պաշտպանների Միություն (ՀՊՄ)», «շապկա-զագլավյա-պեչատ-ստորագրություն», կարգին կազմակերպություն մի խոսքով, կապուտով ու կարմիրով կլրտած՝ ոնց պետք ա։

 

- Վա՜յ, կներեք, տարվեցի ինչպես միշտ նախկինում, բայց դուք ծանոթ եք  տարօրինակություններիս, ու եթե հասցրել եք կարդալ մինչ այս պահը՝ մեղադրեք ինքերդ ձեզ ու չտանեք իմ զահլեն բողոքներով։ Չեն ընդունվելու։

 

Էս մի քանի էջ ապուշությունից հետո, կարդում եմ վերջապես.

 

«Հակառակ էջին կարող եք արտահայտել Ձեր ցանկություններն  ու առաջարկությունները»:

 

- Հաա՞, հաստա՞տ.

 

մտածում եմ ու բացում վիրտուալ հակառակ էջն ու.

 

- Դե ինչ, Հասարակական Պաշտպանների Միություն (ՀՊՄ), ոսկե ձկնիկի հեքիաթը պատմողներ՝ բռնվեք…

 

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ցանկանում եմ ապրել Հայաստանում ու չմեռցվել:

 

Ցանկանում եմ անվտանգ մասնակցել առաջիկա ընտրություներին, առաջադրել թեկնածությունս խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ու հաղթել։

 

Ցանկանում եմ ցանկություններս նոտարով հաստատվեն ու հանձնվեն Հայաստանի Հանրապետության պետական արխիվ։

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եթե անմիջապես չկռահեցիք, որ ցանկանում եմ, որ Մարդու Իրավունքների կոնվենցիայի երեք կետ ընդամենը ապահովվեն մեր երկրում, երբևէ չեք կարող որևէ բան պաշտպանել, անգամ սեփական վարտիքներդ, և այդ պատճառով առաջարկում եմ՝

 

գնալ նա խույ։

 

2006-07-18, Սթոքհոլմ

 

Վահե Ավետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին