Արդեն տեղեկացրել ենք, որ ըստ որոշ լրատվամիջոցների` հայ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը մեկնաբանել է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը:
Այս ամենին հաջորդել էր հայ համացանցային օգտատերի քննարկումները, որոնցից գրեթե որևէ մեկը չէր հավատում, որ Գարիկը, լինելով, մեծ հայրենասեր, կարող է նման ողբերգությունն ընդամենը սովորական կենցաղային հանցագործություն անվանել: Բնակաբար, Գարիկի «մտքերը» ներկայացնողները պետք է պատվիրատուներ ունենային, և այդ ամենի հետևում ամենայն հավանականությամբ ոչ բարով հարևաններ ադրբեջանցիներն են: Վերջիններս առաջին անգամը չէ, որ օգտվում են իրավիճակից, գործի դնում իրենց հազարավոր ֆեյքերին և արտահայտում մտքեր, որոնք Գարիկը, թերևս, դժվար թե նույնիսկ մտածեր:
Ֆեյքերի մասին անդրադարձել է նաև մեդիափորձագետ Սամվել Ավետիսյանը` գրելով, որ հիմա շրջանառվում է մեծ քանակի ապատեղեկատվություն, որոնց աղբյուրները շատ տարբեր են: Սկսած միտումնավոր ադրբեջանական կամ անհայտ աղբյուրներից, վերջացրած ուկրաինական ցինիկ կատակներից, որոնք լուրջ են ընդունվում: Որպես իր ասածների ապացույց մեդիափորձագետը բերում էր Վլադիմիր Ժիրոնովսկու և Ռամզան Կադիրովի տարօրինակ գրառումները, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
Ստացվում է համացանցային հերթական զոհը Գարիկը Մարտիրոսյանն է, սակայն եթե Ժիրինոսվկու և Կադիրովի դեպքում ֆեյք էջերի հեղինակները փորձում էին հայերի զայրույթը շարժել օտարների նկատմամբ, ապա այս անգամ ներքին պառակտում են մտցնում և ցեխ շպրտում մի մարդու նկատմամբ, ով երբեք չի թաքցրել իր ծագումը և միշտ բարձրաձայնել է, որ հպարտանում է հայ լինելով:
Իսկ ինչո՞ւ հենց Գարիկ Մարտիրոսյանը, հավանաբար, այն պատճառով, որ ադրբեջանցիներին նյարդայնացնում է այն փաստը, որ Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված Comedy Club-ի հայ տղաները` այդ թվում Գարիկ Մարտիրոսյանը, վայելում եմ Ռուսաստանի ու նախկին ԱՊՀ երկրների հարյուր միլիոնավոր հեռուստադիտողների սերն ու համակրանքը: Ավելին` դա պարզ է դարձել haqqin.az-ի հոդվածից, որի նեղսրտած հեղինակը «մռմռում» էր, որ Comedy Club-ի տղաները «գրավել» են ռուսական ТНТ-ն, որի «բոլոր հաղորդումներում ու ֆիլմերում ներկայացված է հայկական թեմատիկան»: