▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրության դեգրադացում կամ տակտի զգացողության բացակայությունը

Նարեկ Հովհաննիսյանն իր բլոգում գրում է. Նկարում պատկերված է Երևանի N 78 դպրոցը: Նման ճոխ, հավանաբար նաև շքեղ հարդարանքով էս մարդիկ իբր ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Այն որ երկիրը տգիտության կեղտի մեջ է ու գնալով ավելի է խրվում դրա մեջ` նորություն չի: Բայց երբ որպես էդ կեղտն արտադրող ու խրախուսող հանդես է  գալից ԴՊՐՈՑՆ` արդեն էն վերջին հույսն էլ որ դե մի բան կփոխվի, դե իշխանափոխություն կլինի` կդզվի, բան-ման, այ դա էլ իսպառ վերանում է, մոռացվում: Ինչքա՞ն կարճմիտ, երեսպաշտ ու բուն գաղափարից անտեղյակ, վերացած պիտի լինի մարդ, որ նման անճոռնի միտք իրականացնի: Ցեղասպանության 100 ամյակը ձեզ  համար հիշատակի արարողությու՞ն է, թե նոր տարվա հանդես, մարտի 8: Հիշատակի արարողությու՞ն է, թե ձեր դպրոցը ռեկլամ անելու, աչք մտնելու, մյուսներին ճոխությամբ, գունառատությամբ նախանձացնելու  փորձ ... փուչիկներ էլ կախեիք ու վերջին ակորդը կխփեիք: Մի ամբողջ դպրոցում, որտեղ անկասկած բանիմաց ուսուցիչներ, աշակերտներ կլինեն ոչ ոք դե՞մ չի գնացել էս տոնածառին ... Կամ միգուցե ընդդիմացե՞լ են ոմանք, բայց պարզ օրինակի վրա տեսնում ենք փաստը, որ մեր երկրում լուսավոր խոսքը մարում է համատարած խավարի, զոռբայության, ցուցամոլության մեջ անտեսվում: Մարդիկ էնքան էն հրճվում իրենք իրենցով, էնքան են սովոր չտեսության, անճոռնիության, էնքան չեն մտածել,  որ ուղեղները փառակալել է,  մթագնել, քյաբաբակալել: Ոչինչ սերիալները կա, էս պատի տակ պպզած, մի ուրիշ տեղ բերանները ծռած էլ ապրում են, բողոքում, գաղթում, ապրիլի 24-ին <<Եղեռնի տեղ են գնում>>: Իրենց մատնացույց անողը, չհամակերպվողն էլ <<Պարապ ու Նախանձ>>, բա ոնց իրենք են որ կան, ազգի սերուցքն է...  Ու սենց օդնօկլասնիկախառն էլ նախաձեռնություններ են անում, <<Եղեռն նշում>>, իրենց դպրոցը ռեկլամ անում, ուրախանում: Իշխանություններից մի բողոքեք, ինչ կանք` էս ենք, ոչ առավել:

 

Լուսանկարում` Հայրապետ Հայրապետյանի անվան  78-րդ հիմնական դպրոցն է, Երևան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին