▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղեկին Ֆլորա Մատիրոսյանի որդին չի եղել

Տեղեկացրել էինք, որ  ըստ Կալիֆորնիայի լրատվամիջոցների` երկու օր առաջ ներկայացրած  նախնական տեղեկատվության համաձայն` Լոս Անջելեսում ձերբակալվել  էր Հենրի Գևորգյանը. կրկին` ըստ նախնական տեղեկատվության, նրա պատճառով առաջացած վթարի հետևանքով մահացել էր 2 մարդ: Վրաերթը տեղի էր ունեցել փողոցային մրցաշարի ժամանակ, որը թույլատրված չի եղել քաղաքային իշխանությունների կողմից:   Los Angeles Times-ը հաղորդում է, որ , իրականում, Հենրի Գևորգյանը չի վարել վրաերթի պատճառ դարձած մեքենան, որն իրեն է պատկանել: Հենրի Գևորգյանը դեռ ոստիկանությունում է, ուր ինքնակամ է ներկայացել, սակայն Los Angeles Times-ի ներկայացրած տեսանյութում/1.10 վայրկյանին/պարզ երևում է, որ նա կանգնած է փողոցային մրցաշարի մասնակից երկու մեքենաների միջև և իբրև մրցույթի սկզբի ազդանշան` վառում է իր ձեռքի լապտերը: Հիշեցնենք, որ  Հենրի Գևորգյանը  երգչուհի  Ֆլորա Մարտիրոսյանի և հայկական հեռուստատեսության նվիրյալներից Հրահատ Գևորգյանի որդին է։ Հրահատ Գևորգյանը մահացել էր 2014-ի մայիսի 8-ին, իսկ Ֆլորա Մարտիրոսյանը` 2013-ի նոյեմբերի 19-ին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին