Asekose.am-ի տեղեկություններով՝ անցած գիշեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է բերման ենթարկվել ԱԺ պատգամավորներից մեկի թիկնապահներից, ով , ըստ նախնական տեղեկությունների, համարվում է Նուբարաշենի աղմկահարույց սպանության գործով կասկածյալ:
Նշենք, որ Նուբարաշենում տեղի ունեցած փոխհրաձգության գործը , որի հետևանքով սպանված անձանցից մեկը քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկն է, քննում է Ազգային Անվտանգության ծառայությունը:
Այս պահին մենք զերծ ենք մնում տալ ինչպես պատգամավորի, այնպես էլ նրա՝ բերման ենթարկված թիկնապահի անունը՝ հիշեցնելով, որ երեկ արդեն տարածվել էին լուրեր, որ իրավապահներն արդեն գտել են քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի սպանությունն իրագործողների և պատվիրատուների հետքը, և չի բացառվում, որ առաջիկա օրերին լինեն ձերբակալություններ:
Կարդացեք նաև՝ Չունենք, չենք էլ ունեցել տենց անունով մարդ...Մհեր Սեդրակյանի մերձավոր