▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ դեպքերում է արգելվում ամուսնանալ եկեղեցիով

wedding.am-ը գրում է. Եկեղեցում պսակադրության արարողությունը սկսելուց առաջ քահանան սովորաբար պարզում է, արդյոք չկա որևէ խոչընդոտ, որը կարող է արգելք հանդիսանալ ամուսնության համար: Մեզանից շատերը հաճախ հարց են տալիս՝ ինչու են շեշտում այդ արտահայտությունը, և ինչ հանգամանքներ կարող են խոչընդոտել պսակադրությանը:  Ներկայացնում ենք  դրանցից մի քանիսը:

Պսակադրությունը չի թույլատրվում հետևյալ դեպքերում՝


Եթե ամուսիններից մեկն արդեն երրորդ անգամ է գնում այդ քայլին:

Եթե ամուսիններին միջև բարեկամական կապ կա` նույնիսկ հոգևոր կապ:

Եթե հարսնացուն կամ փեսացուն վստահեցնում է, որ Աստծուն չի հատավում, իսկ պսակադրվել իրեն ստիպում են ծնողները:

Եթե ամուսինները կամ նրանցից մեկը մկրտված չէ և հրաժարվում է մկրտվել նախքան ամուսնանալը:

Եթե ապագա ամուսիններից մեկն արդեն ամուսնացած է:

Եթե հարսնացուի և փեսացուի հարազատների միջև բարեկամական կապ կա:

Եթե ամուսիններից մեկն այլ կրոնի է պատկանում:

Եթե որևէ մեկը երդվել է ամուրի մնալ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին