▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի տոնն ավելի արժեքավոր կդարձնեին Արարատ-73-ի լեգենդար ֆոտբոլիստները

 

Առիթ ունեցա ներկա գտնվելու Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային տոնին և մեծ բավականություն ստացա, քանզի ներկա էին համաշխարհային ֆուտբոլի պատմություն կերտած տարբեր ժամանակաշրջանների համաշխարհային աստղեր: Ամեն ինչ հիանալի էր, ինչի վառ ապացույցը տրիբունաների լեփ լեցուն լինելն էր և հայ ֆուտբոլասերի ոգևորությունը:
Սակայն ֆուտբոլային տոնը, կարծում եմ էլ ավելի գեղեցիկ կլիներ և հայ ֆոտբոլասերի ավելի արժեքվոր կլիներ, եթե դաշտում աստղերի կողքին տեսնեին Արարատ-73-ի լեգենդար ֆոտբոլիստներին, ովքեր բազում տարիներ ուրախացրել են հայ ժողովրդին իրենց փայլուն ելույթներով:
Վստահ եմ՝ հայ ֆուտբոլասերի ավագ սերունդը շատ էր ուզում դաշտում տեսնել Նիկոլայ Ղազարյանին, Լևոն Իշտոյանին, Ալյոշա Աբրահամյանին, Էդուարդ Մարգարովին, Արկադի Անդրեասյանին...
Վերջ ի վերջո հայկական ֆուտբոլի զարթոնքը եղել է նրանցով, և հենց նրանց խաղի շնորհիվ է հայկական ֆուտբոլն արձանագրել իր լավագույն դեռևս միակ արդյունքը...

Սևակ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին