▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք վախենում ենք մեծանալ մեր երկրում

Անկախացումից սկսած հայ ազգը շարունակում էր ապրել Խորհրդային կարգերում ձեռք բերած հմտություններով: Շարունակում էր յոթանասուն տարվա կարմիր ծերություն ունեցող գործարանների, ամբարների, գրասենյակների, գիտական կենտրոնների գույքն ու ունեցվածքը ծամել, ծամել դանդաղ, վայելելով ու այնպիսի վստահությամբ, որ կարծես այն երբեք չի վերջանա: Բայց ինչպես լինում է միշտ, ամեն ինչ ավարտվում է, և ճաշի կաթսայի տակ ոչինչ չի մնում: Խորհրդային կայսրության ժամանակներում ծնված սերունդներն էլ սովորել էին իրենց գծագրված ճակատագրին, որ պետք է դպորց գնան, հոկտեմբերիկ դառնան, հետո պիոներ, կոմերիտական: Հետո եթե սիրում են «սովորել, սովորել, սովորել»  շարունակում են համալսարանում ուսում ստանալ, ինժեներ կամ գիտաշխատող դառնալ, իսկ եթե նախընտրում են արհեստը` տեխնիկում են ավարտում, գնում կարմիր բանակ, վերադառնում ու աշխատում: Երկու դեպքում էլ հնարավորություն ունեին ամուսնանալ, տուն ստանալ, մեքենա գնել, անգամ ծովում հանգստանալ և նեղ օրվա համար մի քանի «մանեթ» պահ տալ բանկում կամ դոշակի տակ: Բայց անկախացումը  թմրած ամբոխին կանգնեցրեց գլուխկոտրուկի առաջ: Ի՞նչ անել այդ անկախության հետ, ու՞մ մոտ թաքցնել…

Հատկապես զավեշտական անելանելի վիճակում հայտնվեց անկախության մարտերի տարիներին ծնված սերունդը: Նրանց ապագան այնպիսի անորոշությամբ  լցվեց, որ շատերը ավելի լավ է չմեծանային: Այո՛, նրանց ապագան ողողվեց վախով կամ էլ ներքին մի փոքր հույսով, որ վախ թե ուշ լքելու են այս երկիրը:

Իսկ ամենասատիրականը այն է, որ բոլորը նախկին պիոներները վերածվեցին հմուտ կրիտիկների ու քաղաքագետների, ովքեր կարող են ցեխոտել իրենց սեփական ինքնությունն ու էությունը, սեփական մաշկից արյուն հանել, բայց լուծումներ չառաջարկել, այլ բանավեճից հետո շարունակել Խորհրդային կարմիր ծամոնը ծամելու գործը…

Հովհաննես Եսայան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին