▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր բիզնեսները միշտ ցանկացել են հարկերը վճարել, ուղղակի առիթ չի եղել

ArmComedy-ն գրում է. Իշխանությունները շարունակում են ստուգումները խոշոր ձեռնարկատիրություններում, որոնք հաճախ պատկանում են հենց իշխանական թևի պատգամավորներին: Իրենք` խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, միաձայն պնդում են, որ ողջունում են ստուգումները: «Ես առաջ էլ բոլոր հարկերը կվճարեի, ուղղակի հարմար առիթ երբեք չէր եղել: Այ եթե մի կես բերան, սենց հստակ ակնարկեին, մեծ հաճույքով բոլոր հարկերը կմուծեի», – բացատրում է ԱրտեմՇին ընդ Արտեմ ընկերության տնօրեն Արտեմ Արտեմյանը, ով պետք է վճարի մի քանի միլիոն դրամի տույժ:

«Պետք է հաշվի առնել իմ նախկին արածները էս երկրի համար: Ես աներձագ եմ ունեցել, որ հարկայինում տեղակալ մարդ էր, բայց նույնիսկ էդ ընթցքում ինչ-որ չափ հարկ մուծել եմ: Ո՞վ իմ տեղը կվճարեր», – շարունակում է պատգամավոր-գործարարը:
Ֆինանսների նախարարությունը այժմ պատրաստում է մի շարք սոցիալական գովազդներ, որոնք ևս մեկ անգամ կհիշեցնեն խոշոր գործարարներին հարկերը ամբողջությամբ վճարելու կարևորությունը:

«Իհարկե մարտահրավեր էր, թե որտեղ ցուցադրել հոլովակները, որ երաշխիք լինի, որ հենց խոշոր գործարարները կտեսնեն դրանք, բայց ձևը գտանք», – պատմում է ֆինանսների նախարարության քաջալերման մասնագետ Դավիթ Ալմազյանը: Հոլովակները կտեղադրվեն ռազմավարական վայրերում` ԱԺ բուֆետում, կցուցադրվեն Երևան-Դուբայ չվերթի ընթացքում, ինչպես նաև Պռոշյան փողոցում գտնվող ռազմավարական օբյեկտներում: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին