▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանությունը Սթիվ Ջոբսի համար անձնական ողբերգություն էր. The Daily Beast

Ամերիկյան The Daily Beast պարբերականն անդրադարձել է աշխարհահռչակ Apple ընկերության վերջին գլուխգործոցին և ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի՝ հայերի և հայկական մշակույթին առնչվելու կապին: Հոդվածը՝ որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.

«Ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, աշխարհահռչակ Apple ընկերությունը ներկայացնելու է իր հերթական գլուխգործոցներից մեկը՝ Apple ժամացույցը (Apple Watch): Սակայն այդ օրը ոչ միայն հայտնի ապրանքանիշի նոր արտադրանքի շնորհանդեսի օրն է, այլև 100-րդ տարելիցը այն սարսափելի Ցեղասպանության, որի միջով անցել է ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի խորթ մոր ընտանիքը:

Ուրբաթ օրը մարդկանց բազուկներին կհայտնվի iPad-ից հետո ամենասպասված առարկան: Սակայն այն օրը, որն ընտրել է ընկերությունն իր նոր արտադրատեսակի ներկայացման համար, թվում է` դժվար պատահականություն լիներ, և որը ընկերության հիմնադիր Ջոբսը հազիվ թե թույլ կտար:

Ակտիվիստներն անհանգստացած են, որ Apple-ի վերջին գլուխգործոցը կշեղի հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից:

Սթիվ Ջոբսի իրական ծնողները հայեր չէին, սակայն նա մեծացել էր 1910-ականներին կոտորածներին անմիջապես կապ ունեցող խորթ մոր մշակութային ժառանգության ստվերում: Եվ չնայած, որ Ջոբսը երբեք հրապարակավ չէր խոսում հայերի հետ իր կապերի մասին՝ նա սերտորեն կապված էր իր ընտանիքի ժառանգությանն ու այն պատմական փորձին, որի միջով նրանք անցել էին: Նա նույնիսկ խոսում էր խոսակցական հայերենով:

1955 թվականին Կլարա Հակոբյանն ու Փոլ Ջոբսը՝ երիտասարդ զույգ, որը գրեթե 10 տարի փորձում էր զավակներ ունենալ, որդեգրում է սիրիական ծագմամբ ամերիկացի մի երեխայի և նրան Սթիվ կոչում: Ջոբսը երբեք չէր հանդիպել իր իրական հորը և հաճախ էր խոսում իրեն որդեգրած ընտանիքի հետ իր ունեցած սերտ կապից: «Նրանք 1000 տոկոսով իմ ծնողներն են: Կենսաբանական ծնողներս պարզապես կատարել էին արտադրողական գործառույթ, ոչինչ ավելին»:

Կլարա Հակոբյանի մայրը՝ Վիկտորյա Արթինյանը, ծնվել էր 1890-ականներին Զմյուռնիայում՝ հնամյա բիբլիական քաղաք, որը, հնարավոր է, Հոմերոսի ծննդավայրն էր: 1922 թվականին քաղաքը թալանվել և գետնին էր հավասարեցվել (քեմալական զորքերի կողմից կազմակերպված՝ Զմյուռնիայի մեծ հրդեհի հետևանքով – ծնթ. խմբ.):

Արթինյանն ԱՄՆ էր հասել հունական մի նավով 1919 թվականին և շուտով հանդիպել Լուի Հակոբյանին: Լուին 7 տարի առաջ նույն ճանապարհն էր անցնում՝ փախչելով իր ծննդավայր Մալաթիայից: Այնտեղ զանգվածային կոտորածները սկսել էին 1800-ականների վերջին: Մալաթիայում ապրող մոտ 20.000 հայերին ոչնչացրել էին:

Նորապսակները բնակություն են հաստատում Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում: Հայ գաղթականների ցանցը սփռվեց աշխարհով մեկ:

1924 թվականին Վիկտորյան և Լուին ունենում են աղջիկ՝ Կլարա անունով: Մի քանի տարի անց ընտանիքը տեղափոխվում է Կալիֆորնիա: Կլարան մեծանում է Սան Ֆրանցիսկոյում, որտեղ էլ հանդիպում է Փոլ Ջոբսին և ամուսնանում:

Սթիվ Ջոբսը շատ անձնական էր վերաբերվում այդ հարցին և չէր հրապարակայնորեն չէր անդրադառնում իր նախնիներին կամ չէր ներգրավվում ցեղասպանության դասակարգման այն բանավեճերին, որոնց այդպես ջանասիրաբար շարունակում է Թուրքիան: Սակայն այդ սպանություններին Ջոբսի վերաբերմունքը դարձավ ակնհայտ իր շքեղ թուրքական արձակուրդի ընթացքում առաջ եկած մի լարված առճակատման ժամանակ:

2007 թվականին Ջոբսն ընտանիքի հետ ճանապարհորդել է Թուրքիայով՝ երկրում անց կացնելով 10 օր ուղեկցորդ Ասիլ Թունջերի հետ:

«Ամեն ինչ շատ սահուն էր ընթանում նախքան վերջին օրը», – The Daily Beast-ին ասել է Թունջերը:

Երբ մենք այցելեցինք բյուզանդական եկեղեցի, որը հետագայում ՝ Օսմանյան կայսրության ընթացքում վերափոխել էին մզկիթի, և որն այժմ Ստամբուլում զբոսաշրջիկների ամենահաճախ այցելվող վայրն է, Ջոբսն ասաց. «Ի՞նչ է պատահել այդքան քրիստոնյաներին: Դուք՝ մահմեդականներդ, ի՞նչ եք արել այդքան քրիստոնյաների հետ: Դուք ցեղասպանության եք ենթարկել 1.5 մլն հայերի: Պատմե՛ք՝ ինչպե՞ս է դա տեղի ունեցել»:

Թունջերն ասում է, որ այդ պահին հայտնվեց տարակուսանքի մեջ, չգիտեր՝ ինչ պատասխանել, ինչպե՞ս արտահայտել իր տեսակետը, որպեսզի փաստարկը լինի բարեկիրթ: Սակայն Ջոբսն իր հարցի պատասխանին էր սպանում:

Թունջերը, փորձելով բարեկիրթ երևալ, պատասխանել էր, որ իհարկե, մարդիկ սպանում էին միմյանց, քանի որ պատերազմ էր, սակայն դիտավորյալ ցեղասպանություն չի եղել:

Ջոբսը կրճատեց Թուրքիայում իր ճանապարհորդության վերջին օրն ու վերադարձավ ԱՄՆ: «Նա տխրել էր իմ պատասխանից, գուցե դրանից հետո էլ վատ էր զգում: Հստակ չգիտեմ, ինձ չէր ասել: Միայն ասաց, որ ուզում էր վերադառնալ»:

«Նա չուներ հայկական արյուն, սակայն իր մոր շնորհիվ նա մեծ ձգողություն և կապվածություն էր զգում այդ ամենի հանդեպ»,- ասել է Ամերիկայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձաժողովի խոսնակ Ֆիլ Ուոլոցկին:

«Արդյո՞ք կարծում ենք, որ Apple-ը միտումնավոր է պլանավորել ժամացույցի թողարկումը հենց այդ օրվան: Իհարկե, ո՛չ»,- ասել է Ուոլոցկին:

Ուոլոցկին հույս ունի, որ վաղը Apple-ը ջանքեր կգործադրի՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց հիմնադրի ժառանգությանն ու տարօրինակ կերպով համընկնող տարելիցին:

«Գուցե տարօրինակ կերպով ժամացույցի թողարկումը ինչ-որ կերպ ավելի շատ ուշադրություն կհրավիրի տարելիցին», – հատնել է նա»:

Աղբյուրը`armeniangenocide100.org

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին