▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմը դիտեք օնլայն

«Դուք չեք կարող խուսափել անցյալից». հենց այս կարգախոսն ունի նոր ֆիլմը:

ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք-երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար:

«1915» հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանքի բերել մոռացված ցեղասպանության ուրվականներին:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը /կերպարը՝ Սիմոն/, Սեմ Փեյջը /Ջեյմս/ և Անժելա Սարաֆյանը /Անժելա/: Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ»,  «Կազինո Ռոյալ», «Սպի» կինոնկարներից:

Այլ դերերում հանդես են գալիս Ջիվ Փիդոքը /Ջեֆրի/, Քորթնի Հալվերսոնը /Լաքի/, Դեբրա Քրիսթոֆերսոնը /Լիլիան/, Նիկոլայ Կինսկին /Թոնի/, Մայլս Քրանդորդը /Ռեյ/ և այլք:

Հիշեցնենք, որ Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում ցեղասպանության մասին սերունդների  հիշողության և պահանջի, ինչպես նաև «1915» ֆիլմի մասին զրուցել ենք Արմինե Հովհաննիսյանի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին