▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդ ու՞մ եք մեծարում Լոսում...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Սովորաբար մենք առաջատարն ենք վատ հաղորդումների եթեր հեռարաձակելու հարցում...
Իհարկե լավերն էլ կան...դրանց մասին հետո...

 Հիմա ես ասեմ ու դուք վերցրեք ձեր քլունգները...Ինչ է իրենից ներկայացնում <<Կիսաբաց լուսամուտները>>...
Հրաչ Մուրադյանի այն խոսքը , որն ամեն անգամ կրկնում է հաղորդման ժամանակ ,թե <<Եթերում Հայաստանի ԹԻՎ 1 հեռուստաշոուն է>> ,ճիշտ է,,բայց մի բառ պակասում է... Պետք է լիներ այսպես՝ <<Եթերում Հայաստանի ԹԻՎ 1 ԽԱՅՏԱՌԱԿ հեռուստաշոուն է>>:

Կանչում են,ժողովորդին նվաստացնում մինչև վերջ, հեգնում, դեռ սխալ էլ հանում են ու ճանապարհում: 
Մեկ էլ մի օր ամփոփում են, իբր << Սփյուռքի մեր հայրենակիցները այս ,կամ այն ընտանիքին օգնել է ,և օգնություն է ուղարկել>>:

...Ժողովրդին ծաղրի ենթարկելու հաշվի՞ն.....
Հարգելի սփյուռք, ասենք մի պարկ ալյուրի փող էլ ուղարկեցիք, 5 օր սոված չմնացին,իսկ հետո՞...

Հետո այդ ընտանիքից ինչ է մնում, միայն այն ,որ իրենց համայնքում սկսում են իրենց ճանաչել,որպես...ասենք Կիսաբաց Լուսամուտների Սաքո..... 
Բայց Սաքոն նույն Սաքոն է մնում,միայն թե պիտակն արդեն ուսերին.. 
Պետության մեղավորությունը չասեք էլի...բոլորս էլ գիտենք,որտեղից է գալիս սխալը, բայց այ որ այլ սխալների բազմացմանը նպաստում է նա սփյուռքը ,դա փաստ է: 
Հետո էլ Հրաչ Մուրադյանին ,որպես ազգի հերոս կանչում են Լոս Անջելոս ու մեծարման երեկո կազմակերպում: 
Ու այդ նույն Հրաչ Մուրադյանը,ասենք քանի որ հիմա ինքը աստղ է,որոշում է,Լոս տանել ու նոյեմբեր ամսին ,որպես իր մակարդակի աստղ լուսաբանել նաև չկայացած դերասանուհի Մերի Մակարյանին,որն այդպես էլ չավարտեց համալսարանը, և հիմա իր մայրը պնդում է , որ նա նման է ՔԻՄ Քարդաշյանին,ու որ Լոսի հայությունը դա պետք է իմանա...
Մի նորմալ մտավորականի չտարաք մեծարեցիք,մենք էլ մեզ լավ զգանք...
ՈՒֆֆ...կներեք ես սովորաբար երկար չեմ գրում...

 

Արմինե Մելքոնյան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին