▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նավավար»-ը միանում է «Մութ ժամեր»-ին...Հաճելի երեկո`առանց էլեկտրաէներգիա սպառելու

Երևանի հենց սրտում` Արամի 42/1  հասցեում գտնվող «Նավավար» ռեստորանը  միանում է «Մութ ժամեր» ակցիային եւ հայտարարում, որ այսօր, մայիսի 25-ին, 2 ժամով կհրաժարվի էլեկտրաէներգիա օգտագործելուց: 

Սակայն, միևնույն ժամանակ, «Նավավար»  ձկնալի ըմպելարանի հյուրընկալ դռները բաց կլինեն երևանցիների ու մեր քաղաքի հյուրերի համար`«Մոմի լույսերով ողողված սրահում այցելուներին առաջարկելով ապխտած, մարինադ և աղ դրած ձկներ, որի համար հարմար խմիչքը կընտրեք ինքներդ:
Միասին ապացուցենք, որ լավ ժամանակ ու հաճելի երեկո կարելի է անցկացնել նաև առանց էլեկտրաէներգիա սպառելու»:

Հիշեցնենք, որ «Մութ ժամեր» ակցիան ստեղծվել է ՀՀ մի խումբ քաղաքացիների կողմից. նախաձեռնությունը հորդորում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը դեմ բոլոր քաղաքացիներին միանալ բողոքի իրենց ակցիային: 
Որպես բողոքի նշան առաջարկվում է մայիսի 25-ին՝ 21:00-23:00-ն հրաժարվել էլեկտրաէներգիա օգտագործելուց:
Քաղաքացիները հույս ունեն, որ ակցիայով մեծ ֆինանսական վնասներ կպատճառվեն էներգամատակարարողներին եւ նրանց կստիպեն մտածել սպառողների շահերի մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին